ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել է Կառավարությունը։
Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմնակցին, որն ահաբեկչական գործողությունն էր պատրաստում Ադիգեայում մարդկանց զանգվածային կուտակման վայրերում: Մարտի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ):
Տիգրան Աբրահամյանը՝ Կապանի դիրքերի և Տեր֊Պետրոսյանի հայտարարության մասին. ՈւՂԻՂ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մարտի 18-ին ՉԺՀ-ի իշխանությունների ներեկայացուցիչների հետ հանդիպմանը մտադիր է հայտնել Ճապոնիայի կառավարության մտահոգությունն Արեւելաչինական ծովում Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների շուրջն ստեղծված իրադրության առիթով:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանին մարտի 16-ին թույլ չեն տվել մուտք գործել Անկարայի Ուլուս թաղամասում գտնվող տարածք, որտեղ Թուրքիայի կառավարության բնակարանաշինության զարգացման վարչությունը (TOKİ) շինարարություն է իրականացնում պատմական հայկական գերեզմանատան վրա:
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախությունը Կառավարությունից ու ԱԺ-ում կառավարող խմբակցությունից վերացնող օրենսդրական նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության 2021թ. մարտի 15-ի պարզաբանումները չեն վերացնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները և հաստատության ինստիտուցիոնալ անկախությանը վերաբերող սկզբունքային ռիսկերը:
Մարտի 16-ին, ժամը 17.30-ին, Երևանի Գ. Հովսեփյան փողոցում իրար են բախվել «Ֆոտոն» և «Բոգդան» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոտոնի» 24-ամյա ուղևոր Նարեկ Աղաբեկյանը տեղում մահացել է, իսկ 60-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մարտի 16-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով մահացել է ադրբեջանցի ընտանիքի երկու անդամ, ևս երեք մարդ վիրավորվել է:
Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել Արցախի Մարտունի քաղաքում շմոլ գազից թունավորվելու հետևանքով մահվան դեպքի առթիվ:
Հայաստանում մարտի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 854 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 180 141-ի:
Հայ հասարակությունն արդեն 3 տարի է, ինչ բաժանված է սևերի ու սպիտակների, հների ու նորերի, այժմ էլ «հինգերորդ շարասյունն» է հայտնվել՝ նրանք են, ովքեր պայքարում են անբարյացակամ հարևանների հետ բարեկամության համար: Այդ մասին իր մտորումներն է ներկայացնում Sputnik Արմենիայի սյունակագիր Վարդան Ալոյանը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Tengrinews ղազախական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի հետ համագործակցությանը և այդ համատեքստում առանձնացրել Լեռնային Ղարաբաղի հարցը:
Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մարտի 17-ին սպասվող հանդիպման մասին շրջանառվող լուրն իրականությանը չի համապատասխանում:
Այն ինչ տեղի է ունենում մեր երկրում՝ պատամական պատահականության արդյունք չէ, իշխանական խմբավորումը դիտավորյալ է ստեղծել քաոտիկ միջավայր /ՄԻՊ, գենշտաբ, նախագահ-վարչապետ պինգպոնգ, թուրքասեր բառաֆոնդ և այլն/, նրանք թուրքամետ կենդանիներ են և հետևողականորեն սպասարկում են թուրքական շահը։
ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն և Ջեքի Սփիերը մարտի 16-ին ներկայացրել են բանաձև, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել Ներկայացուցիչների պալատի 31 անդամ:
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքների հարակից բնակավայրերում նախատեսվում են հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Ըստ Ալիևի՝ դեպի Շուշի զբոսաշրջիկների մեծ հոսք է նախատեսվում: Հետևաբար, այստեղ կկառուցվեն հինգ, չորս և երեք աստղանի հյուրանոցներ, որտեղից կարելի է հիանալ քաղաքը շրջապատող գեղեցիկ լեռներով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի բյուջետային ծախսերի «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման շրջանակում դասագրքերի ձեռքբերման ցանկը:
Այցելելով կես դյույմանոց 0-ի գինետունը, դուք ֆինանսավորելու եք Ադրբեջանի բանակը
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի փլեյ-օֆֆում:
ԱԳՆ-ում լարված իրավիճակ է, բունտ է հասունանում՝ կապված դեսպանների նշանակումների հետ: Այս պահին կռվախնձորը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնն է, որին հավակնում էին մի քանի բարձրաստիճան դիվանագետներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ընդունել կապիտուլիացիայի ակտը և ապագան կառուցել տարածաշրջանի ենթադրյալ ապաշրջափակման հեռանկարի շուրջ, կապիտուլիացիոն ակտը դարձնելով պետության «հիմնադիր փաստաթուղթ»:
Թեեւ Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանին համոզում է վերադառնալ Արցախ եւ դառնալ Արայիկ Հարությունյանի իշխանության այլընտրանքը, սակայն Արցախում վստահ են, որ Բաբայանն այլեւս չունի այդ շանսը, քանի որ անգամ իր կուսակցության շարքայիններն են նրանից հիասթափվել, քանզի Արցախում խոսում են այն մասին, որ 44-օրյա պատերազմի եւ պարտության մեջ Բաբայանն էլ իր դերակատարումն է ունեցել։
Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ունի առավելապես դրական և արդարադատություն իրականացնող դատավորի համբավ: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է հենց դատավոր Պետրոսյանին:
Պատերազմից հետո Դավիթ Տոնոյանին պաշտոնանկ անելու որոշումը հասունացել է դեռեւս պատերազմի կեսերին, բայց՝ բոլորովին այլ պատճառներով։
Երեկ լուր ստացանք, որ այսօր վերջապես տեղի կունենա արտահերթ ընտրությունների օրակարգով Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որից հետո կհայտարարվի Փաշինյանի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների կոնկրետ օրվա մասին։
Ստիպված եմ ինձ իրավունք վերապահել ատելու ոչ միայն Նիկոլին ու նիկոլականներին, այլև բոլոր նրանց, ովքեր պատրաստ են հանուն խաղաղության զոհաբերել իրենց Հայրենիքն ու արժանապատվությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Լրատվականներւ արդեն գրում են, որ իրավաբանների ու օպեռների մի հանցավոր համագործակցություն լծվել է վարչական դատարանի դատավոր պարոն Մհեր Պետրոսյանի ու նրա հարազատների հանդեպ «Հրայր Թովմասյան» օպերացիայի իրականացմանը։