Շոյգուն՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախական «Tengrinews» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների թեմային:

Նա նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ կառուցելը շատ դժվար է, բայց միևնույն ժամանակ՝ արդյունավետ:

«Եթե մենք խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, ապա մենք կատարում ենք ոչ սովորական՝ շատ բարդ, բայց շատ արդյունավետ աշխատանք, համատեղ աշխատանք: Իսկ բարդ լինելու պատճառը այն է, քանի որ խանգարում է նաև այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իհարկե, դա խանգարում է, բայց ինքնին սա, ես կասեի, նույնիսկ եզակի փորձ է, երբ մի երկիր ՆԱՏՕ-ում է, մեկ այլ երկիր ՆԱՏՕ-ի անդամ չէ», – ասել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարողանում են փոխհամաձայնության հասնել անգամ այն հարցում, որոնք անհնար են թվում, օրինակ՝ Իդլիբի գոտու ապառազմականացման հարցը:

«Ընդհանրապես, ժամանակին Սիրիայում ապառազմականացված գոտիների ստեղծումը մեր կարծիքով նոր էջ է և նոր մեխանիզմ նման հակամարտությունների լուծման համար»։

Սերգեյ Շոյգուն խոսել է նաև ռուս-թուրքական համագործակցության մասին Լեռնային Ղարաբաղում:

«Սա շատ բարդ օպերացիա է: Ես այդպես կուզեի անվանել այն և ոչ այլ կերպ: Քանի որ դրանում գործի են դրվել վիթխարի քանակությամբ փաստարկներ, տարրեր, դրդապատճառներ»,- նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս