«Կառավարության ղեկավարը՝ նկատի ունեմ այս պարագայում Տիգրան Ավինյանին». Ալեն Սիմոնյան

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց ու դրական եզրակացություն տվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծին՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։

Հիշեցնենք, որ նախագիծը վերաբերում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքների չափերին։

Քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցիչ, Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ տուգանքների չափը բարձր է, ուստի առաջարկում են  ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման շեմը զրպարտության համար սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև 3 հազարապատիկի, վիրավորանքի համար՝ մինչև 2 հազարապատիկի չափերով:

Սակայն հանձնաժողովում կառավարության առաջարկը չընդունեցին։

Ալեն Սիմոնյանն իր եզրափակիչ ելույթում դիմելով Արդարադատության փոխնախարարին՝ կոչ արեց բոլորին հասկանալ, թե ինչ տարածաշրջանում ու ինչ ժամանակահատվածում են ապրում։

«Օրինակ, պարոն Դանիելյանը երբ խոսում է խոսքի ազատությունից, չեմ կարծում, որ ճիշտ է խոսքի ազատությունը շփոթել լկտիության և վարձու զրպարտության հետ։ Առհասարակ, որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ՝ Կառավարության ներկայացուցչին կոչ եմ անում գիտակցել իրավիճակը և հասկանալ, որ թավշյա վերաբերմունքն այլևս անընդունելի է։ Երբ հարց հնչեց դեպքերի վիճակագրության վերաբերյալ, պարոն Դանիելյանը նույնիսկ չի հիշում, որ կառավարության ղեկավարը՝ նկատի ունեմ այս պարագայում Տիգրան Ավինյանին, նկատի ունեմ ղեկավարներից մեկին, հայց է ներկայացրել և հաղթել է»,- նշեց Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով դատարանում սույն օրենքի նշված հոդվածի հիմքով հաղթելու հանգամանքը»

Այդուհանդերձ, ինչ-որ ժամանակ  ժողովրդավարության  ջատագով, ժողովրդի քվեով  պատգամավոր, ապա նաև ԱԺ փոխխոսնակ դարձած Ալեն Սիմոնյանն այսօր ոչ միայն առաջարկում է տուգանքի չափն ավելացնել, այլև կարծում է, որ  Հայաստանում պետք է քրեականացնել վիրավորանքն ու զրպարտությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031