Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին:
Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը (Երևան):
Այս մարդիկ փորձում են ՔՊ-ն դարձնել հեղափոխության միակ ժառանգորդը. սա անընդունելի է. Հայկ Մարության
Իրանից, ՌԴ-ից եւ Թուրքիայից պատվիրակությունները Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլի ընթացքում պայմանավորվել են հաջորդ տարվա սկզբին երկրների ղեկավարների «Աստանայի ձեւաչափով» հանդիպում անցկացնել Թեհրանում:
Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
Մադագասկարի ափերի մոտ բեռնատար նավի խորտակման զոհերի թիվը հասել է 64-ի:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է գերիների հարցին։
Հրաչյա Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ։
«Ասում էի՝ ցավներդ տանեմ, ախր երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում. լռել եմ, ինչո՞ւ…»․ Հայկ Մարության
ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել էին՝ ավարտվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ին պատկանող անշարժ գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Այսօր վերջին անգամ է, որ կկարողանամ այս ամբիոնից դիմել ձեզ. անձնապես շատ եմ ցավում, որ այսօր այս դահլիճում իմ նախկին գործընկերների մի մասը համաձայնել են դառնալ այս խայտառակ, անարդար և հակաժողովրդավարական գործընթացի մի մասը, որն ինչ փաթեթավորմամբ էլ փորձեցին ներկայացնել, ոչ մի առումով չի բխում Երևանի շահերից, նաև ձեր շահերից չի բխում, հարգելի գործընկերներ»։
Ավագանու անդամը քնից արթնացավ գործընկերոջ ելույթի ժամանակ:
Թեև Ազգային ժողովի իշխանական պատգամավորներն իրենց տարբեր հարցազրույցներում հայտարարում են, որ պարգևատրումները տրվում են ոչ թե պատգամավորներին, այլ ԱԺ աշխատակազմին, սակայն դեկտեմբերի 17-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է որոշում և ԱԺ աշխատակազմի հետ միասին պարգևատրել պատգամավորներին։
Օր օրի ավելի ենք մոռանում Արցախի մասին
ԽՄԿԿ-ի դեմոկրատական ցենտրալիզմը լավ տեղ չի տանի. որոշումը ֆրակցիայում չի քննարկվել. Սերգեյ Սարգսյան
Դեկտեմբերի 22-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների շրջանում, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավայն մասում: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
«Ինձ համար չափից ավելի դժվար է այստեղ քաղաքական ելույթ ունենալ, որովհետև այս շենք ոտքս դնելու պահից ի վեր միակ նպատակս եղել է համայնքային շահին ծառայելը, երևանցիների խոսքն այստեղ հասցնելը, բայց, ցավոք, հասել ենք այս ամոթալի հանգրվանին»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է իշխող «Իմ քայլը» խմբակցության՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին հարցը, հայտարարեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ շեշտելով, որ տարիներ առաջ, երբ ինքը, ընկերները, բազմաթիվ երևանցիներ, այդ թվում՝ Հայկ Մարությանը, այս շենքի առջև վանկարկում էին՝ «որոշողը մենք ենք» (կհաստատի նաև ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը, նա էլ այդ մարդկանցից էր), իրենց հակադարձում էին. թղթերով ամեն ինչ կարգին էր:
Հույս ունեմ՝ այս իրավիճակից դուրս կգանք հանրության առաջ այնքան էլ չխայտառակված. Սաթենիկ Մկրտչյան
Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև անվտանգության երաշխիքների մասին Պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) և Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման միջոցների մասին Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) նախագծերի հրապարակումից հետո անցել է արդեն հինգ օր։
Կարգին Հայկոն 1 գիշերում ո՞նց դարձավ անկարգ Հայկո. Թեհմինա Վարդանյան
Մարկոս Հարությունյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
«Կարծում եմ, որ այսօրը շատ ավելի շուտ պետք է գար, որովհետև դեռևս 2019-2020թթ., երբ քննարկում էինք կատարողականները, ես ասում էի, որ այսպիսի կատարողական ցուցաբերած քաղաքապետը պետք է անմիջապես վերցնի թուղթը, հրաժարականի դիմում ներկայացնի և հեռանա: Դուք լուռ էիք այդ ժամանակ, և քաղաքացիների մոտ տպավորություն էր, որ ամեն ինչ նորմալ է, ընդդիմությունը չի ուզում, որ լավ լինի»,- ելույթում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Դեկտեմբերի 22-ի առավոտյան երկու գնացքներ են բախվել Իրանի մայրաքաղաքի մետրոպոլիտենում: Ինչպես հայտնել է Farsnews Agency-ն, միջադեպն արձանագրվել է Չիթգարի շրջանում:
Թևան Պողոսյանը՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ զարգացումների մասին. ՈւՂԻՂ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ, որոնք հանցագործություններ են կատարում Ռուսաստանում, եւ ՌԴ ԱԳՆ-ին կոչ է արել՝ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այդ երկրի նկատմամբ:
«Ես կատեգորիկ մերժում եմ այս պրոցեսը: Առաջին՝ սա բացարձակապես չի բխում Երևանի և ժողովրդավարության շահերից, և երկրորդը՝ դա այն գործիքակազմը, շանտաժի լեզուն է, որն օգտագործվել է ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը՝ խոսելով քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին:
«Մի շաբաթում հարց եք որոշել, ափալ-թափալ նիստ եք հրավիրել, հավաքվել ենք այստեղ, անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ձեր «Կարգին Հայկին», ի՞նչ է պատահել։ Որևէ հիմնավորում ինձ համար նոր չէր՝ բացի նրանից, որ նա դուրս է եկել ձեր կուսակցությունից»,- այսօր Երևանի ավագանու նիստում ասաց Թեհմինա Վարդանյանը՝ դիմելով «Իմ քայլը»-ին։
Արմեն Կոտոլյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանն արտահերթ նիստի ժամանակ խոսքն ուղղեց Երևանի բնակիչներին՝ փորձելով բացատրել քայլերի տրամաբանությունը: