Այս փոփոխությունն ուշացած է, բայց այն պետք է կայացնել. Դավիթ Խաժակյան

«Կարծում եմ, որ այսօրը շատ ավելի շուտ պետք է գար, որովհետև դեռևս 2019-2020թթ., երբ քննարկում էինք կատարողականները, ես ասում էի, որ այսպիսի կատարողական ցուցաբերած քաղաքապետը պետք է անմիջապես վերցնի թուղթը, հրաժարականի դիմում ներկայացնի և հեռանա: Դուք լուռ էիք այդ ժամանակ, և քաղաքացիների մոտ տպավորություն էր, որ ամեն ինչ նորմալ է, ընդդիմությունը չի ուզում, որ լավ լինի»,- ելույթում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա խոսեց 2018, 2019թթ. օրեցօր աճող, անընդհատ ավելացող ինքնակամ շինություններից:

«Փաստացի մինչև 2021թ. ունեինք այնպիսի իրավիճակ, երբ ով ինչ ցանկանում՝ կառուցում էր քաղաքում, և այդ ամենը մնում էր անհետևանք: Բարեբախտաբար, իրավիճակը փրկեց քաղաքապետարան եկած պաշտոնյաներից մեկը, ով կարողացավ իր ձեռքը վերցնել այս գործը, և ինքնակամ կառույցների քանդման աշխատանքներ ընթացան: 2018-ից մինչև 2020 թվականը խայտառակ ֆինանսական իրավիճակ ենք ունեցել՝ գնումների, ծախսերի առումով: Այս ամենը վերահսկողությունից դուրս է եկել: Այդ ժամանակվանից սկսվեց մետրոպոլիտենի նախագծերի բարի հեքիաթը»,- նշեց Դավիթ Խաժակյանը

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս