Հայաստանում դեկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 հազար 997 դեպք, որից 329 հազար 281-ն`առողջացած, 7921-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5301 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
«Շատ կուզեի՝ վարչությունը որոշում կայացներ օրենսդրական մի շարք փոփոխությունների առումով: Օր առաջ փոփոխություններ լինեին՝ կապված համատիրությունների հետ խնդիրներին, որոնք ծառացած են այսօր մեր քաղաքացիների առջև, կապված ապօրինի առևտրին. Ինքնակամ, ապօրինի շինարարությունը բացառելու առումով: Բայց վարչությունը որոշել է, որ սա է ամենակարևոր խնդիրը, փորձում են քաղաքապետ Հայկ Մարությանից հրաժարվել»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը:
Դուք ձեր նախագծով հայտարարում եք` որոշողը ժողովուրդը չէ, ՔՊ-ն է. Իզաբելլա Աբգարյան
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորներ դիմել են Արդարադատության նախարար Կաեն Անդրեասյանին՝ դատարաններ ուղարկված արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծեր առնչությամբ՝ ներկայացնելով իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով քննվող քրեական գործով մեղադրյալներ Արմեն Սմբատյանի և Գոռ Դավթյանի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ:
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Հայաստանի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում, դեկտեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակության հետ ժամանել է հայրենիք:
Այն, ինչ տեղի է ունենում հիմա, քաղաքական գործընթաց է. Լուսինե Գևորգյան
Դեկտեմբերի 21-ին, ժամը 19։58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Մենք պետք է հասկանանք` որտեղից է գոյացել մուտքերի աճը. Լևոն Հովհաննիսյան
Ընդունելի՞ են այս թվերը․ Դավիթ Խաժակյան
Ընդունո՞ւմ եք, որ փորձել եք ազդել ավագանու անդամների ազատ կամարտահայտման վրա․ Վահե Գևորգյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հրաչյա Սարգսյանին ՔՊ-ի շարքերն ընդունելու վերաբերյալ որևէ քննարկում չի եղել,– պատասխանելով ավագանու անդամ Էռնեստ Ավանեսյանի` արդյո՞ք քաղաքապետի թեկնածուն ևս կդառնա ՔՊ անդամ հարցին` ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Այդ ո՞ր քաղաքական ուղուց է շեղվել քաղաքապետը․ Իզաբելլա Աբգարյան
Իսկ Արցախի Հանրապետության ներպետական ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը կոչ է անում անվերապահորեն վերադարձնել Ադրբեջանում պահվող 51 հայ գերիներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` Վալերի Պեկրեսը այդ մասին խոսեց հայկական և ֆրանսիական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում` շեշտելով, որ այն, ինչ 2020 թվականին կատարվեց Հայաստանի հետ Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ, կարևոր նախազգուշացում էր Եվրոպային։
Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանը հուզիչ գրառում է կատարել հանգուցյալ կնոջ` Արիանայի ծննդյան օրվա առթիվ ու հրապարակել տեսանյութ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատում երեկ համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ ցուցակը գլխավորած Ասլան Ասլանյանը։ Նրան աջակցեց Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով առաջադրված, քաղաքում կիսագողականի համբավ ունեցող Արսեն Հակոբյանը՝ Բառի Արսենը։
«Անշուշտ, մի փոքր ծանր իրավիճակ է, այս որոշմանը ծանր ենք հանգել, բայց կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, ճգնաժամ էր առաջացել ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև։ Հայկ Մարության անձի հանդեպ որևէ հակակրանք չկա»,– ասաց նա։
Ցեմենտի ներմուծման արգելքը կերկարաձգվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցեմենտի ներմուծման արգելքը երրորդ երկրներից երկարաձգվում է 6 ամսով, որն իրականացվում է լիցենզիաների հիման վրա: Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին որոշման նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրել:
Մեծ ցավով տեղեկացա Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին։ Այս մասին ցավակցագիր է գրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեւանի ավագանին այսօր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է քննարկելու: Նախաձեռնողը ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է: Իշխանությունը Մարությանին ցանկանում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանով փոխարինել, քանի որ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ «ընկել վատ շրջապատ»:
Նոր սահմանադրության մշակման ժամանակ (տես Նիկոլ Փախինյանի նախաձեռնությունը) կարող է այս հարցին լուծում տրվել՝ ասենք չորրորդ հանրապետության հիմնադրման ձևով, նոր հռչակագիր ընդունելով և այլն: :
Ոստիկաններ և կարմիրբերետավորներ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց :
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Չնայած դեռեւս հոկտեմբեր ամսին ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը պարգեւավճարների հարցով դիմել է Սահմանադրական դատարան, այդուհանդերձ, ԱԺ ղեկավարությունը շարունակում է պարգեւավճարներ բաշխել։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է․ ՈՒՂԻՂ
Արդեն մեկ ամսից ավելի է Հայաստանը նոր պաշտպանության նախարար ունի՝ պատերազմի ավարտից հետո 4-րդ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը: