Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին

Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-քուվեյթական հարաբերությունների ներկա մակարդակի և զարգացման հեռանկարների շուրջ: Մասնավորապես նշվել է, որ երկու երկրները փոխգործակցության ներուժ ունեն բանկային, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի:

Տեսանյութեր

Լրահոս