Հրաչյա Սարգսյանը՝ ՔՊ անդամ դառնալու մասին
Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
Լրագրողները Հրաչյա Սարգսյանից հետաքրքրվեցին՝ գո՞հ էր Հայկ Մարությանի աշխատանքից։
«Գոհ եմ»,- պատասխանեց Սարգսյանը:
Հարցին՝ հիմա ի՞նչ խղճով է նրան փոխարինելու, Հ․ Սարգսյանն այսպես արձագանքեց.
«Այն ծրագրերը, որոնք սկսել ենք դեռևս 2018 թվականից, բոլորը պետք է ավարտին հասցնենք: Նախընտրական ծրագրի իրականացմանը դեռ 2 տարի կա: Նախորդ երեք տարում պետությունը բազմաթիվ փորձություններով է անցել, բայց գրանցել ենք հաջողություններ»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞ր քաղաքական ուժն է ներկայացնելու Հրաչյա Սարգսյանը, վերջինը նկատեց. «Ես անկուսակցական եմ»:
Դիտարկմանը՝ խզվածությունը չի՞ շարունակվի այդ դեպքում, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ»: