Բաժիններ՝

Եվրոպայում գազի գինն իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչև 1000 դոլար

Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 30-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչեւ 1 000 դոլար, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։

Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ1 018 դոլար: Մեկ օրում գազի արժեքի ընդհանուր նվազումը կազմում է 10 տոկոս:

Դեկտեմբերի 21-ին Եվրոպայում գազի սակարանային գինը պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց հազար խորանարդ մետրի դիմաց 2 000 դոլարը՝ սկսվող սառնամանիքների եւ Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստարաններում անոմալ ցածր պաշարների ֆոնին:

Սակայն հետագա օրերին գինը շտկվել է Եվրոպայում հողմագեներացիայի վերսկսման եւ այն նորությունների ֆոնին, որ ԱՄՆ-ից Եվրոպա հեղուկարցված բնական գազ փոխադրող լցանավերի թիվը մեկ երրորդով ավելացել է:

TTF հաբում ապառնագրերի արժեքն անկայուն է սպեկուլյատիվ գործոնի պատճառով եւ չի արտացոլում Եվրոպային ֆիզիկական մատակարարումների իրական գինը: «Գազպրոմի» տվյալներով՝ 2021 թվականի պարտավորագրերով գազի արտահանման միջին գինը կազմում է հազար խորանարդ մետրի դիմաց 280 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս