«Եթե նույնիսկ իր տերերն ասեն՝ բավական է, Մավր, պետք է հեռանաս, նա դուրս կգա իր տերերի դեմ և նոր տերեր կփոխի՝ միայն թե իշխանությունը պահի». Ավետիք Իշխանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է:

  • Սա մեծ դավադրություն է Հայաստանի դեմ, որը մինչ օրս շարունակվում է:
  • Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ:
  • Ո՛չ, Արցախը կորցնելուց հետո վատ եք ապրելու, ստրուկի պես եք ապրելու…
  • Հետաքրքիր է՝ եթե Արցախը կորսված չլիներ, Բայդենի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը կլինե՞ր…
  • Պետական բյուջեին Նիկոլ Փաշինյանը վերաբերվում է որպես իր սեփական, ընտանեկան բյուջեի:
  • Պետական բյուջեն այս իշխանությունների վայելքների համար է մսխվում:
  • Պետք է միավորվեն երկրի ճակատագրով անհանգստացող, մտահոգ և մտածող բոլոր մարդիկ, պետք է ոտքի կանգնեն:
  • Պետք է շտապ ձևավորել Արցախյան երկրորդ նոր, դիմադրության շարժում: Պետք է մոռանալ իշխանության, քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը պետք է մոռանան քաղաքական ամբիցիաների մասին: Պետք է պայքարի դուրս գալ, նվիրյալներ են պետք, այլապես դատապարտված ենք և արժանի ենք արժանանալու ասորիների ճակատագրին: Որովհետև առանց Արցախի չկա Հայաստան:
  • Ասուլիս կոչվածի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բացահայտ ներկայացրեց 2018-ին իշխանության գալու իր ծրագիրը, ինչի համար նրան բերել էին իշխանության:
  • Նման զանգվածային քաղաքական հետապնդումներ, մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, ազատ խոսքի դեմ ոտնձգություններ Հայաստանում երբևէ չի եղել:
  • Վարչապետ կոչեցյալին թվում է, թե իր իշխանությունը հավերժ է:
  • Մավր կոչվածը պատրաստ է Հայաստանը զոհաբերել, կործանել, նույնիսկ իր հարազատների վրայով քայլել, սակայն իշխանություն չտալ: Եթե նույնիսկ իր տերերն ասեն՝ բավական է, Մավր, պետք է հեռանաս, նա դուրս կգա իր տերերի դեմ և նոր տերեր կփոխի՝ միայն թե իշխանությունը չթողնի: Նա կառչած է իշխանությունից:
  • Սա գավառական, իշխանություն սիրող երևույթ է:
  • Վճռական նպատակասլացության դեպքում մենք կփրկենք Հայաստանը այս թուրք-ադրբեջանական տանդեմի իշխանություններից:

Տեսանյութեր

Լրահոս