Փաշինյանը վաղը կուղևորվի Վարդենիս. հնարավոր է՝ բնակիչները փակեն ճանապարհը

168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վաղը կուղևորվի Գեղարքունիքի մարզ:

Նա այցելելու է Վարդենիս խոշորացված համայնք, որտեղից էլ ուղևորվելու է դիրքեր՝ զինծառայողների Ամանորը շնորհավորելու:

«Փաշինյանը նաև Վարդենիսի մշակույթի պալատում միջոցառման է մասնակցելու: Մի քանի օր է՝ զինվորականներ են գալիս, փորձեր են անում մշակույթի պալատում»,- ասաց մեր զրուցակիցը:

Տեղեկություններ կան, որ Փաշինյանի՝ Վարդենիս պլանավորած այցն առաջացրել է համայնքի բնակիչներից շատերի դժգոհությունը և հնարավոր է, որ քաղաքացիները ճանապարհը փակեն՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը Փաշինյանին և նրա թիմին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031