Բաժիններ՝

Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021 թվականի քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքելով 92 միավոր` Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը:

62 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

60 միավորով երրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031