Հայկական թռչնամիսը լիովին մրցակցային է ներմուծվող թռչնամսի հետ, գները գրեթե հավասարվել են, ավելին՝ տեղականը թարմ է:
168.am-ն այսօր տեղեկացրել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրան փոխկապակցված անձինք դեկտեմբերի 27-ին ներկայացել են դատախազություն:
Ներկայիս դրությամբ Թեհրանը եւ համաշխարհային հանրակցությունը հազիվ թե կարողանա «լավ գործարք» կնքել իրանական միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը:
Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերին արված հայտարարությունները վկայում են որդեգրված այնպիսի քաղաքական գծի մասին, որն իմաստազրկում է Արցախյան շարժումը, կասկածի տակ առնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դնում հայկական այդ երկրամասի հայաթափման հիմքերը:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը չի մեկնաբանում, իր իսկ բնորոշմամբ՝ Արցախից ու Արցախի խնդրից ամբողջովին անտեղյակ, Արցախի հարցով ոչ կոմպետենտ Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն։
Ադրբեջանցի գործիչների հետ մեր մտավորականների քառյակի մոսկովյան հանդիպման առիթով որոշ բացասական գնահատականներ հնչեցին։ Դրանց հեղինակներն ի ցույց դրեցին հաշտության բարդագույն այս խնդիրն իրենց անձնական վախերին ու խանդերին ծառայեցնելու վիրտուոզ փոքրոգություն։ Շատերն են հիմա գիտակցում մեր ինքնության բարդույթները ազգովի հաղթահարելու, պետական ազգ, քաղաքացի դառնալու կարիքը։
ՆԱՏՕ-ն համակարգված կերպով չի կատարում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի սկիզբը նշանավորած 2002 թվականին Հռոմի հռչակագրի ստորագրումից հետո իր ստանձնած պարտավորությունները, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ Վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։
Կինո էր.Արմեն Գրիգորյանը՝ Գորիսում ընթացող դատական գործերի մասին՝ ՈՒՂԻՂ:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի արևելքում կբացվի նոր ավտոմոբիլային թունել, որը կկապի Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ։
Երևանի ավագանին դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստի ժամանակ հաստատեց Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագիրը: Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հիմնական նպատակն էր՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները մեկ տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները։
Վիեննայում Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման շուրջը բանակցությունները երեք օրով կդադարեցվեն: Դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել է Իրանի IRNA գործակալությունը:
13-ամյա գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության ազատ ոճի ծրագրը կատարելուց հետո ասել է, որ սահքի ընթացքում իր համար շատ կարևոր է հայ ժողովրդին քաջալերելը։
Ադրբեջանը 2022ին կը նշի Խոջալուի արիւնահեղութեան 30ամեակը՝ սարսափելի իրադարձութիւններից մէկը, որը տեղի ունեցաւ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ (1988-1994)։ Հայերն էլ պէտք է նոյնն անեն, սակայն ոչ այն պատճառներով, ինչ՝ Ադրբեջանը։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օրի-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Խանութի ներսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, պարանոցի հատվածում էլ՝ կտրած հետք:
Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն, այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:
Հայաստանում կարագի և ձեթի գները նվազել են, իսկ շաքարավազի գինը բարձրացել է: Այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով մայիսի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածի տվյալները:
Բանտարկյալը չի կարող գտնվել հիվանդանոցում, եթե նրա բուժումն ավարտվել է: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգայեն՝ մեկնաբանելով Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից Ռուսթավիի թիվ 12 բանտ տեղափոխելու մասին երեկվա որոշումը:
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու արտահերթ նիստում խոսեց փողոցները, շենքերի նկուղները մաքուր պահելու, աղբ չթափելու կարևորության մասին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց, որ ընդհանուր ավտոբուսների ձեռքբերման համար ծախսվել է 9.2 միլիարդ դրամ, մոտ 1.5 միլիարդ դրամ էլ՝ մաքսատուրքի համար:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը տեղեկացրեց, որ Երևանի բյուջեն 2022 թվականին կկազմի 94 միլիարդ 560 միլիոն դրամ, իսկ ծախսերը կկազմեն 98 միլիարդ 821 միլիոն դրամ: Նա նշեց, որ ծրագրված եկամուտները գերազանցում են 2021 թվականի հաստատված ցուցանիշին շուրջ 2.2 միլիարդ դրամի չափով:
«Ապաշրջափակումից պետք է լիմիտավորված օգտվենք, որովհետև եթե մենք հանկարծ կոմունիկացիաները փոխենք Թուրքիայի վրա, մի օր ինքը փակելու է, ու հետո պարզվելու է՝ այլևս Վրաստանով ցորեն բերել հնարավոր չէ, կամ Իրանով»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Տղա ջան, ինչի՞ ես էդպիսի բաներ ասում. Պուտինը ձեզ ասե՞լ էր 1926 թիվ. Բագրատյան
Իրենք Արցախը թողնում են Ադրբեջանի քմահաճույքին. Հրանտ Բագրատյան:
Իրավիճակները բազմաթիվ են․ օրինակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանքների, արձանագրված խնդիրների վերաբերյալ որևէ անդրադարձ չկա որևէ թողարկման ընթացքում։
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, պարադոքս է այն, որ հայերն անգամ եղեռնից ու դառը պարտությունից հետո կարծում են, թե թուրքերը կարող են թույլ տալ, որ Հայաստանը ծաղկի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա վստահեցրեց՝ Թուրքիայի նպատակը մեր զարգացումը կանխելն է:
Դա նշանակում է, որ Արայիկ Հարությունյա՛ն, գնա՛ արդեն քիրվայության, գնա խոսի Իլհամի հետ. Բագրատյան:
2022 թ. – ին շարունակելու ենք տալը. կասկած ունեմ՝ ուզում են զիջել Ոսկեպարն ու Բարխուդարլին։
Փաշինյանի ասուլիսը հերթական անգամ բացահայտեց նրա արժեհամակարգը, կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունը։ Մինչ բովանդակային անդրադարձը, նշեմ, որ անկախ նրանից՝ Փաշինյանն այդ արտահայտություններն արել է մտածված (պայմանավորված) կամ ինչպես միշտ՝ առանց հետևանքների մասին մտածելու, սա ծննդյան կապակցությամբ արված նվեր էր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը՝ Ալիևին, որը նույն օրն օկուպացված Հադրութում ռազմական նոր միավոր էր հիմնում։