Բաժիններ՝

Չիլիի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ձախ ուժերի կոալիցիայից թեկնածու Գաբրիել Բորիչը

Չիլիի նախագահական ընտրություններում ձախ ուժերի կոալիցիայից թեկնածու Գաբրիել Բորիչը հաղթանակ է տարել ձայների 100 տոկոս հաշվարկի արդյունքներով: Այդ մասին հետեւում է ընտրական հանձնաժողովի տվյալներից:

Ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն, Բորիչի օգտին տրվել է ընտրողների ձայների 55,87 տոկոսը, նրա մրցակցի՝ Հանրապետական կուսակցությունից թեկնածու Խոսե Անտոնիո Կաստայի օգտին՝ 44,13 տոկոսը:

Բորիչը, որը 35 տարեկան է, կդառնա ամենաերիտասարդ նախագահը Չիլիի պատմության մեջ:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Չիլիում անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերի 19-ին: Պետության նոր ղեկավարը պաշտոնը կստանձնի 2022 թվականի մարտի 11-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս