Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ հեռանալ Սերիա Ա-ից
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ հեռանալ Սերիա Ա-ից: Այս մասին հայտնում է Tuttosport-ը: Հռոմեական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ միանալ Մոսկվայի «Սպարտակ»-ին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Հայ կիսապաշտպանը ցանկություն ունի մնալ Իտալիայում և խաղալ Սերիա Ա-ում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմա»-ից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայ կիսապաշտպանը գոհ չէ, որ քիչ խաղաժամանակ է ստանում «Ռոմա»-ում: Մոուրինյոն Մխիթարյանին այլ խաղային դիրքում է տեսնում, ինչը ևս հեռանալու պատճառ կարող է դառնալ:
Իսկ ռուսական ԶԼՄ-ներն էլ գրում էին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են ռուսական ակումբները: Այս ակումբերն են Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: