ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ խնդրահարույց է այն, որ Արցախում ադրբեջանական կողմի զինված անձը սպանում է ազգությամբ հայ խաղաղ քաղաքացիական անձին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթական, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցերին:
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Կոմիտասի պողոտայի 24-ամյա մի բնակչի:
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցով այսօր պետք է կայանար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ տեսակապով քննարկում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական ակումբներից մեկը:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 13 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագահականի թվով 15 միջնորդությունները հասել են խորհրդարանի նախագահությանը:
«Այս պահին այդ հարցը քննարկման փուլում է։ Ինչ վերաբերում է ԱԺ պատվիրակության այցին Արցախ և դրա վերաբերյալ Ադրբեջանի արձագանքին, ապա ես չեմ ուզում դրանք մեկնաբանել։ Կոնկրետ այս հարցի վերաբերյալ հայկական կողմը որևէ բան չունի արձագանքելու ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցիչներին։ Դա իրենց հայտարարությունն է, թե Արցախ մեկնելու պատրվակով են տապալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումը Ստոկհոլմում, ես դա չեմ ուզում մեկնաբանել»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով ադրբեջանական կողմից իրականացվող ագրեսիային, նշեց՝ փաստորեն սպանություն է տեղի ունեցել ազգային խտրականության, նացիզմի հողի վրա, և սա հայատյացության վառ դրսևորում է։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահակետից հայտնել է, որ երկու դիտաշտարակների միջնամասում կատարվել է ներնետում:
Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը դեկտեմբերի 6-ին վարել է նոր կանցլեր Կառլ Նեհամերի պաշտոնակալման արարողությունը։
«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ, պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված»,- ֆեյսբուքի իր էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանրապետությունում երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքներն ամփոփելու ժամանակ մի ուշագրավ փաստ փոթորկեց ողջ համացանցային հայկական տիրույթը: Տեղեկություն տարածվեց, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները միահամուռ կերպով բոյկոտել են ընտրությունները. Որևէ ընտրող ընտրատեղամաս չէր գնացել ու չէր քվեարկել:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 6-8-ը կգտնվի Վրաստանում:
Երեկ Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Համայնքների մի մասում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել։
Դեկտեմբերի 6-ին N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։
Ես հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու շարունակաբար ամրապնդվող ձեր պրոֆեսիոնալ ազդեցությամբ:
«Երևան ջազ ֆեստ» միջազգային 7-րդ փառատոնը, որը նվիրված է ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին, կեզրափակվի ճանաչված թմբկահար Բիլլի Քոբամի և նրա խմբի համերգով։ Երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, դեկտեմբերի լույս 5-ի գիշերը Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերեցին ու գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Ստեփանավանի նախկին քաղաքապետին։
2021 թվականի նոյեմբերի 22-ին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:
Դիարբեքիրի Սուր գավառի հայկական կաթոլիկ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են:
ՀԱՊԿ անդամ պետությունները խորապես անհանգստացած են ՀԱՊԿ տարածքում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և այդ նպատակներով համացանցի, այդ թվում ուղիղ հեռարձակումների աճող օգտագործման կապակցությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Պողոս Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Միջերկրական ծովում մեկնարկել է Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի եւ Եգիպտոսի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժանքների եռօրյա փուլը: Այդ մասին հաղորդել է Սեւծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժինը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել է Հնդկաստան: Այստեղ նա մտադիր է բանակցություններ վարել հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Ադրբեջանը տապալել է Ստոկհոլմում սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որը պետք է տեղի ունենար, այսպես ասած, եվրոպական՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Օրերս Եվրախորհրդարանում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցով ԵԱՀԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Պիեռ Դևինը տեղեկացրել էր, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները պետական վերահսկողություն են իրականացրել «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Զարուհի Փոստանջյանը՝ Աշոտ Երկաթի կալանավորման, երկրին սպառնացող մարտահրավերների մասին. ՈՒՂԻՂ։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կցորդիչով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է Իջևան քաղաքի լճի մոտակայքում:
ՔՊ-ի պարտության մեջ հիմնական դերն ունեցել է Նիկոլ Փաշինյանը. Տիգրան Քոչարյան:
ԱՄՆ «Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողով»-ն իր կողմից պատրաստված զեկույցում Թուրքիային մեղադրել է կրոնական փոքրամասնությունների շուրջ թշնամական քաղաքական միջավայր ստեղծելու մեջ: