Բաժիններ՝

Կամո Հովհաննիսյանի ծառայություններով հետաքրքրված է Լա լիգայի թիմերից մեկը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական ակումբներից մեկը: Այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները:

Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Կայրաթ»-ի հետ վերջանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և Հովհաննիսյանը դեռևս ցանկություն չունի նոր պայմանագիր ստորագրել ներկայիս ակումբի հետ: Պաշտպանը ցանկություն ունի եվրոպական ակումբներից մեկում հանդես գալ:

Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 խաղի` դառնալով 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031