Ձեր տեղեկությունը սխալ է. Մհեր Գրիգորյանը՝ փոխվարչապետների մասնակցությամբ նիստին իր չմասնակցության մասին

168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցով այսօր պետք է կայանար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ տեսակապով քննարկում։

Պլանավորված քննարկմանը, սակայն, ըստ նույն աղբյուրի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի մասնակցել, փոխարենը՝ մասնակցել է այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստին։

Փոխվարչապետից փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ է ինքը հրաժարվել մասնակցել նիստին, իր բացակայության պարագայում պլանավորված նիստը կայացե՞լ է, թե՞ ոչ։

Մեր հարցերին ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանն ասաց.

«Դեմարկացիայի հարցով այսօր օնլայն քննարկում նախատեսված չի եղել։ Ձեր տեղեկությունը սխալ է, չի համապատասխանում իրականությանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031