Հայաստանի Հանրապետության դատարանը կայացրեց հերթական որոշումը Հանուն Ադրբեջանի Հանրապետության և կալանավորեց Աշոտ (Երկաթ) Մինասյանին:
Դեկտեմբերի 1-ին Նիգերիայում ավելի քան 20 մարդ, այդ թվում մի քանի դպրոցականներ են զոհվել լաստանավի խորտակման հետեւանքով:
Նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Տաթև» կրթահամալիրի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։ Արդյունքում հոսպիտալացվել էր 4 երեխա, տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը:
Ամերիաբանկը այս տարի արդեն երկրորդ անգամ մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` Ամերիա Սերունդը:
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցների, մասնավորապես՝ բջջային կապի ու համացանցի խլացման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգել էր դեռևս սույն տարվա օգոստոսին։
Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:
«XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ իր ելույթում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր գործընկերներին կոչ է արել նաև անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումը՝ կառուցված հիմնարար սկզբունքների վրա, որոնք բազմիցս հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։
«XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով 44–օրյա պատերազմին, ասել է․
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակով, շրջանառվող և պարբերաբար ի հայտ եկող նոր տեսակներով պայմանավորված՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով փոփոխություններ են կատարվել հանրապետությունում կիրառվող սանիտարահամաճակային կանոններում:
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով քննություն ենք հանձնում պատմության և մեր սերունդների առջև: Այս մասին «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
Մոսկվան օգտակար է գնահատում ԵԱՀԿ-ի դերը Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում:
Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Դեկտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:
Միայն իրական ռազմական սպառնալիքը կկանգնեցնի Թեհրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։
Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ և պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաև շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ և շարունակում գերեվարել նոր զինվորների։
Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է։
Ռուսաստանը եւս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, եւ այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։
Արցախ-Ադրբեջան պատերազմն իր հերթին խառնեց ամեն ինչ: Ջոկատների կիսագրագետ հրամանատարները դարձան գնդապետներ և գեներալներ, միջակ կարողությունների տեր մարդիկ դարձան նշանավոր գործարարներ, պետական կաևոր այրեր: Մտավորականության հսկողության բացակայության պատճատով ամենաթողությունն ու անպատասխանատվությունը ընդգրկեց ողջ երկիրը, որի արդյունքում օլիգարխիան սերտաճեց իշխանությունների հետ:
Նոյեմբերի 28-ին Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված ժամկետային զինծառայող Լևոն Չատինյանին նվիրված «Հիշատակի ղողանջներ» խոնարհման հուշ ցերեկույթը, որի ժամանակ նաև ներկայացվեց հերոսին նվիրված գիրքը՝ «Լևոնը»։
Երկու տղամարդ, որոնց նախօրյակին մեռած են գտել Թբիլիսիի Շարտավա փողոցի տներից մեկում, Իրանի քաղաքացիներ են: Այդ մասին «Sputnik Վրաստանը» հաղորդում է իրադարձության վայրից:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրառում արել:
ՀՀԿ-ն մեկ օրակարգ ունի՝ կապիտուլյանտ ռեժիմի հեռացումը․ Հովհաննես Խաչատրյան։
Վանեցյանի պնդումներին հաջորդեցին լրատվական արտահոսքեր այն մասին, որ այդ երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է, ով, ըստ այդ հրապարակումների, WhatsUp ցանցով կապի մեջ է եղել Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ, ով Ադրբեջանում առանցքային պաշտոնյա է և Իլհամ Ալիևի աջ ձեռքն է համարվում: Ի դեպ, այս տեղեկատվությունը Կառավարությունը ոչ հերքել էր, ոչ հաստատել որևէ լրատվամիջոցով:
«Մինչև եռակողմ հանդիպումը իշխանությունը որոշել էր, որ Արցախի հարցը պետք է մղվի երրորդ պլան, հանրության ուշադրությունը կետրոնացրել էին հիմնականում Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզի անվտանգային ենթակառուցվածքային խնդիրներին, ինչի արդյունքում Արցախի հարցը դուրս մղվեց հանրային տիրույթից»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Հովհաննես Խաչատրյանը:
ՀՀԿ-ում տեղի է ունեցել մեծ ինքնամաքրման պրոցես.ով գնացել է՝ իր համար հետ գալու ճամփա չկա։
Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցելության ընթացքում Երևանի քաղաքապետ Հակ Մարությանը նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ ստորագրել է Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև 2021-2025թթ․ համագործակցության ճանապարհային քարտեզ:
Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ ի՞նչ դեմարկացիա.Հովհաննես Խաչատրյան։
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի կետերը չեն բավարարվել:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի վկայությամբ՝ դիտարկումները ցույց են տալիս, որ եկամուտների հավաքագրման վերաբերյալ վերանայված բյուջեով սահմանված ցուցանիշները կկատարվեն, հնարավոր է՝ նաև գերակատարվեն։