«Շուշի» հիմնադրամի հայտարարությունը
Արցախյան ազատագրական շարժման 1988-ի պառթկումը թափ էր առել 1970-80-ականներին գրողների, հրապարակագիրների, լրագրողների, մշակույթի գործիչների, պատմաբանների, հետազոտողների հրատարակած գրքերի, հողվածների, հեռուստատեսայի հաղորդումների, ֆիլմերի արդյունքում: Արցախում ու Երևանում շարժումը գլխավորում էին միանգամայն այլ մարդիկ:
Թվում էր, թե հեղափոխության արդյունքում իշխանության եկած մարդիկ երկրի կտրուկ վերելքի նոր հիմք կստեղծեն՝ կադրերի ընտրության արդյունքում գնահատելով մարդկանց միտքն ու ուղեղի կարողությունը:
Արցախ-Ադրբեջան պատերազմն իր հերթին խառնեց ամեն ինչ: Ջոկատների կիսագրագետ հրամանատարները դարձան գնդապետներ և գեներալներ, միջակ կարողությունների տեր մարդիկ դարձան նշանավոր գործարարներ, պետական կաևոր այրեր: Մտավորականության հսկողության բացակայության պատճատով ամենաթողությունն ու անպատասխանատվությունը ընդգրկեց ողջ երկիրը, որի արդյունքում օլիգարխիան սերտաճեց իշխանությունների հետ:
Սկիզբ առավ գիտելիքի զգալի պաշար ունեցող մարդկանց, ուղեղների արտահոսք:
Հանրությունը կտրվեց սեփական մշակույթից ու գրականությունից, որի հետևանքն էր բարոյա-հոգևոր անկումը, կոռուպցիան, պետական միջոցների համատարած թալանը, երկրի բոլոր ոլորտներում ճգնաժամը: Այդ պայմաններում էլ թշնամին մեր երկրում ստեղծեծ իրեն ենթակա V շարասյունը, որն իր շոշափուներով թափանցեց պետական կառույցների ներսը, կազմաքանդելով կարևոր ոլորտները, այդ թվում՝ բանակը: Հանրությանը, բանակին ներշնչեցին պարտվողական տրամադրություններ:
Երբ մեր հայրենիքի՝ Մայր Հայաստանի, նրա անբաժանելի հատվածի՝ Արցախի վրա կախված է գոյության վտանգը, հայ մտավորականությունը իրավունք չունի կողքից դիտողի դերում մնալ: Անհրաժեշտություն է առաջացել միավորելու հայ մտավորականների ներուժը: “Շուշի” հիմնադրամը հիմնում է Հայ մտավորականների միությունը (ՀՄՄ), որը կուռ և հզոր կառույց դառնալով, իր վճռական դերը կունենա հայրենիքի փրկության, նրա հետագա վերելքի խնդիրներում:
Հայ մտավորականների միությունը Եվրոպայի, Ամերիկայի, Միջին Արևելքի, ԱՊՀ երկրներում իր բաժանմունքներքվ ակտիվորեն կներգրավվի Մայր Հայաստանի հասարակական և պետական կյանքի տարբեր ոլորտներում, միևնույն ժամանակ կհամախմբի Սփյուռքի հայությանը, կնպաստի համայնքների գործունեության ակտիվացմանը:
Նախաձեռնող խմբի հետ կարող եք կապվել.
Հեռ. 374 55 533 644; էլ. Հասցե. [email protected]
«ՇՈՒՇԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՀԱՀ
ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ