ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ի դերը

Մոսկվան օգտակար է գնահատում ԵԱՀԿ-ի դերը Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում: Այս մասին ասված է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Մենք կարծում ենք, որ ցանկացած հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի քաղաքական և դիվանագիտական խաղաղ մեթոդներով, սահմանված ձևաչափերի շրջանակներում հակամարտող կողմերի անմիջական մասնակցությամբ և շահերը հաշվի առնելով»,- ասված է հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031