ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Մխիթարյանին (Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը:
Առնվազն երեք մարդ զոհ է դարձել հրաձգությանը, որը նոյեմբերի 30-ին իրանացվել է ամերիկյան Միչիգանի նահանգի Օքսֆորդ քաղաքի դպրոցներից մեկում: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ներկայացուցչական այս միջոցառումը, որին մասնակցում են մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ, մի քանի տասնյակ ազդեցիկ քաղաքական ուժերի առաջնորդներ, տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության 20-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակներում։
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի փոխանցմամբ՝ հունվարի 1-ից կորոնավիրուսի դեմ նոր խստացումների վերաբերյալ կարգավորումները մշակման փուլում են, դրանք վերաբերում են հանրային վայրեր՝ առանց ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման թերթիկի մարդկանց մուտքն արգելելուն։
Զգոնությունն անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե որքանով են որոշ գործընթացներ խրախուսվում մեր հաշվին և մեր դեմ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է ուղարկել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին:
Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում կայացրել:
Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մեր հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրաչյա Թաշչյանին աշխատանքից ազատելու մասին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի պնդմամբ՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը, որը վերահսկում է թշնամին, փակ է, այնտեղ ադրբեջանցիները գազալցակայան են կառուցել։
Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը:
ՀՀԿ անդամները՝ հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության մասին. ՈՒՂԻՂ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկրի ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսին:
Սույն թվականի նոյեմբերի 30-ից սոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու:
Նոյեմբերի 30-ին կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը։
Ինդոնեզիայում բացվել են Ռուսաստանի եւ Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ)՝ պատմության մեջ առաջին ռազմածովային վարժանքները: Դեկտեմբեի 1-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՍԵԱՆ-ին կից ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունում:
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 30-ին կատարվել է 394 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպքեր:
Կրկնում եմ՝ բացի ռեժիմի հեռացումից մնացած բոլոր օրակարգերը ծառայում են իշխանություններին։
Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 502 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 020-ի:
«Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կորոնավիրուսի դեմ պայքարելու և դրա տարածումը կանխելու հիմնական միջոցը պատվաստումն է համարում:
Իշանությունները պարզում են Օքսֆորդ քաղաքի (Միչիգան նահանգ) դպրոցում տեղի ունեցած հրաձգության հանգամանքները: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Մինեապոլիսում (Մինեսոտայի նահանգ): Նրա ելույթը հեռարձակել են Միացյալ Նահանգների նորությունների հեռուստաընկերությունները։
Ի լրումն ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ համաձայն որի բացահայտվել էր կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք, ԱԱԾ-ն տեղեկացնում է այդ դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի նախագիծը։
Նոյեմբերի 30-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի թիվ 19/7 շենքի մոտակա շինհրապարակում (կատլավան)․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեկտեմբերի 1-ին, ժամը 01:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի «Էդոյի գոմեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1֊3֊ն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։
Կենտրոն է ընդունվել 4 օր առաջ՝ ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ֆիզիկական և մտավոր զարգացման խորը հապաղում, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի, իմունոդեֆիցիտային վիճակ: 40% քաշի դեֆիցիտ, ցնցումային համախտանիշ, նյութափոխանակային խորը խանգարումներ, պոչուկային շրջանում մեծ պարկելախոց, որը հետևանք է ոչ ճիշտ և լիարժեք խնամքի:
Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի րոպե մի բան ասեմ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ անդրանիկ քոչարյանին:
Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին երեկ մասնակցել է նաեւ Կապան խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Գեւորգ Փարսյանը, որը «սեւերից» է ու խմբի ստեղծման օրվանից չի մասնակցել նիստերին։
ՀՀ կառավարության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուները փոխանցում են, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող կգտնեն: Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի: