Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում և նախալեռներում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 2-3-ի հատկապես գիշերային ժամերին կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Դեկտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.50C (1983 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.30C (1955 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.50C