ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) կոնսուլտատիվ խումբը ձայների մեծամասնությամբ հանձնարարել է հավանություն տալ COVID-19-ի դեմ Merck ամերիկյան ընկերության պատրաստուկի օգտագործմանը կորոնավիրուսի ծանր ընթացքի բարձր ռիսկի ենթակա մեծահասակ անձանց կողմից:
Եվրամիությունը մտադիր է մինչեւ 2027 թվականն ամբողջ աշխարհում 300 միլիարդ եվրո ներդնել ենթակառուցվածքային, թվային եւ կլիմայական նախագծերում:
Արցախի դատախազությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում են, որ «սույն թվականի նոյեմբերի 30-ից սոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Հայաստանում և հայկական աշխարհում չի սկսվել «Կյանքը նոյեմբերի 9-ից հետո» քննարկումը։ Եվ սա խնդիր է։ Սա պահանջում է բարդ, խորքային հարցերի որակյալ քննարկում, առանց ոմանց «կախելու» և նմանատիպ բացականչությունների։ Դրանով կսկսվի ներհասարակական երկխոսությունը, կձևավորվի իրականությունը հասկանալու, առաջ գնալու, ազգային և պետական վերածննդի առողջ հանրային պահանջ, մի պահից կսկսի աշխատել պետության և հայկական աշխարհի շարժիչը, ու մենք կարձանագրենք, որ ամենաբարդ հարցերն անգամ ստանում են լուծումներ։ Հայաստանը իր ներքին օրակարգով և տրամաբանությամբ պետք է մտնի հետպատերազմյան փուլ։ Քանի դա չի արվել, մեր հարցերը և դրանց պատասխանները լինելու են ցաքուցրիվ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի տվյալներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի՝ վիրուսի օմիկրոն շտամի ի հայտ գալուց հետո արդյունավետության նվազման վերաբերյալ: Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանի շուրջ, ցավոք, դրական զարգացումներ չեն խոստանում Հայաստանի համար։
1872 քուրդ միգրանտներ են Բելառուսից հոժարակամ վերադարձել Իրաքյան Քրդստան (ինքնավար տարածաշրջան Իրաքի հյուսիսում): Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Shafaq News նորությունների պորտալը՝ վկայակոչելով տարածաշրջանի կառավարությունում Տեղեկատվության եւ ԶԼՄ-ների վարչության հայտարարությունը:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոյականը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն է տվել ապագայում համավարակների կանխման համար միջազգային համաձայնագրի կնքման հարցի շուրջը բանակցություններ սկսելու որոշման նախագծին:
Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում Արժանապատիվ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության վերաբերյալ տարածվող տեղեկատվության՝ հայտնում ենք, որ ներկայիս նման հարց չի քննարկվում:
Հայկ Ալումյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Թե ինչ հնարավոր հետևանքներ կունենա այս որոշումը ռեստորանային բիզնեսի վրա՝ 168.am-ի հետ զրույցում թվերի տեսքով ներկայացրեց «Ռեստորանների ասոցիացիա» հ/կ նախագահ Աշոտ Բարսեղյանը:
Այսօր «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ ելույթ է ունեցել նաև Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։
Դատարանը 2021թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ Մ. Դ.-ի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը վերացրել էր, որի դեմ գործով հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը բավարարել է։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ Կառավարությունը ասֆալտապատման աշխատանքների հետ կապված նշաձող է սահմանել և այդ նշաձողը սահմանած՝ առաջ է շարժվում։
Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում կատարած գրառմամբ նախագահ Էրդողանին խնդրել է այլևս չխոսել լիրայի կուրսի վերաբերյալ, քանի որ դրանից հետո ավելի է արժեզրկվում թուրքական արժույթը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կանցկացնի դեկտեմբերի 23-ին՝ անմիջակա ձեւաչափով: Այդ մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Քաղաքական հետապնդում, լռեցնելու փորձ: Այսպես է բնութագրում իր դեմ հարուցված քրեական գործը «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը: Այս մասին գրում է yerevan.today–ը։ Նշենք, որ նա մեղադրվում է հրապարակային բռնության կոչեր հնչեցնելու համար, իբրև թե Սայաթ Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում արյունահեղության կոչեր է հնչեցրել:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 32-ամյա տղամարդու կողմից 12 և 10 տարեկան երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ, շորթում կատարելու, պոռնկագրական նյութեր պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Եվ այսպես, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարեց դատախազության բողոքը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց:
Վերջին շրջանում՝ հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, նոր թափ են առել ընդդիմադիր քաղաքական-հասարակական գործիչների ու լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների հետապնդումներն ու նրանց լռեցնելու փորձերը:
2021թ. առաջին 10 ամիսների ընթացքում մարզի տարածքում գրանցվել է ապօրինի ծառահատման, ինչպես նաև փայտանյութի ապօրինի տեղափոխման 210 հանցագործության դեպք։
Սիրիայի Հասեկեի նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս – արեւելյան տարածաշրջանում, ամերիկյան ուժերի երկու բեռնատար է այրվել: Դեկտեմբերի 1-ին հայտնել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը։
Դեկտեմբերի 1-ին, ժամը 10:35-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հովտաշեն գյուղի վերջնամասում գտնվող «Հրազդան» գլխամասային հանգույցի տարածքում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ի բարին» ներկայացնում է ջեմեր, մուրաբաներ, բրինձ, մեղր, նռան գինի, չրեր, թեյեր։ Նորարար բաղադրատոմսերով մուրաբաների ու ջեմերի տեսականին շուկայում արագ դիրքավորվեց. համ, որակ և ճիշտ բրենդինգ։ «Ի բարիի» արտադրանքներն առողջ են, քիմիական մշակումների գործընթացը՝ զրոյական։
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11։26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրամասի 4-րդ ֆաբրիկայում աշխատակիցն արգելափակվել է հաստոցի (հումք տեղափոխող) գլանակի արանքում և մահացել․ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Առատ ձյան պատճառով Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից: