Սա Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշման արդյունքն է. Խոսրով Հարությունյան:
Հիմա բոլորիս խնդիրը միասնություն ձևավորելն է. Արամ Սարգսյան։
Կառավարության նիստից հետո Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստից:
Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր:
Նոյեմբերի 11-ի գիշերը Քանաքեռում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սպանվել էին Արթուր Ղազարյանը (Քանաքեռցի Տույ), Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը և ևս երկու անձ:
ԱԱԾ տնօրենի հետ որ խոսում ես, 5 րոպեից պետք չի լայվ մտնել և ամեն ինչ պատմել. Վանեցյանը՝ Փաշինյանին:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG-51) էսկադրային հրթիռակիրն ուղեւորվում է Սեւ ծով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ գործողություններին մասնակցելու համար: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի հրամանատարությունը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ ՈՒՂԻՂ։
Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է 201.640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ:
Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքահորում 115 աշխատողի տարհանում է կատարվում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՍԴՍ հոլդինգի ներկայացուցիչը:
Արամ Վարդևանյանը պատասխանում է ՍԴ դատավորների ու պատասխանող կողմի հարցերին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ:
Սյունիքի մարզում 7 այլընտրանքային ճանապարհ է կառուցվում: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, մասնավորապես ճանապարհներ են կառուցվում Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքներում:
«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծ։
Նա հավատարիմ է ազատագրված տարածքները «անպետք հողեր» համարելու գաղափարին. Գևորգ Գևորգյան՝ Փաշինյանին:
Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանան Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունները, իսկ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:
Մեր երկրում քովիդի դեմ պայքարը շարունակում է մնալ սիրողական մակարդակի: Կանխարգելման համակարգերը գրեթե չեն գործում: Այս ուղղությամբ լուրջ քայլեր չեն արվում, իսկ արվողներն էլ կա´մ թերի են, կա´մ կոսմետիկ բնույթ են կրում:
Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը:
Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև սահմանազատման և սահմանագծման թեմայի վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած խորհրդարանական լսումներին էր հրավիրված նաև ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նա իր ելույթում ԱԺ ամբիոնից հռետորական հարց հնչեցրեց, թե արդյոք համոզվա՞ծ են, որ այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, նա կարդում և հասկանում է, թե ինչ է գրված, հաշվի առնելով նրա ունեցած փորձը․
Ես ու իմ հարազատները պատվաստվել ենք, բայց ելնելով ոչ թե հարկադրանքից, այլ գիտակցված. Արամ Վարդևանյան:
Մարդիկ խնդրում էին հարցնեմ, թե ինչո՞ւ է իշխանությունը մենակ թողել զինվորին. Արթուր Վարդանյան:
Մեր երկրի խեղճացած ղեկավարին նվաստացուցիչ պայմաններ են պարտադրելու. Արա Զոհրաբյան:
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, լրագրողների հարցերի ճնշող մեծամասնությունը մնաց անպատասխան, իսկ ընդհանուր առմամբ ասուլիսը մանիպուլյացված էր այն աստիճանի, որ անգամ քաղաքական հանրությանն էր բարդ՝ հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ պետք չի Սյունիքով Ադրբեջան այդ ճանապարհը, որովհետև մենք այդքան բեռ, օրինակ՝ երկաթուղային, Իրան տեղափոխելու չունենք, չունենք նաև անվտանգային երաշխիքներ, այդ ճանապարհն այդ գնով մեզ պետք չէ:
Եթե իշխանությունը իրավական գործընթաց է սկսելու Ադրբեջանի դեմ, նույնը պետք է անի Թուրքիայի դեմ. Գևորգ Դանիելյան։
Այսօր խորհրդարանում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից լրագրողները հարցրեցին՝ կաշխատի՞ որպես ԳՇ պետ, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ունակ չեմ Գլխավոր շտաբի պետ լինելու»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Եթովպիայում հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատելու երկրում՝ առանց նախնական պայմանների:
Պարոն Շաթիրյան, որ հարցերը տալիս եմ, ուրեմն դրանք գործի համար նշանակություն ունեն. Հրայր Թովմասյան:
Արևիկ Պետրոսյանի հարցերը ծանր կացության մեջ դրեցին գործով զեկուցող ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանին:
Կառավարության նոյեմբերի 25-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով նախատեսվում է հրատապ 90 միլիոն դրամ հատկացնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համարBMW 750Li xDrive LCI դասի մեքենա գնելու նպատակով։