Կկարողանա՞ հայկական թիմն առաջին միավորները վաստակել․ ՀԻԿ-«Ալաշկերտ»
«Ալաշկերտը» շարունակում է ելույթները Կոնֆերեցիաների լիգայի խմբային փուլում։ Այսօր հայկական թիմը հյուր կարգավիճակով մրցելու է ՀԻԿ-ի հետ։
ՀԻԿ
ՀԻԿ-ը բացեց Եվրոպայի գավաթի մրցաշրջանը Չեմպիոնների լիգայում, որտեղ թիմի բախտը չբերեց, և Շերիֆի հետ ֆիասկոյից հետո Ֆինլանդիայի չեմպիոնը մնաց Կոնֆերեցիաների լիգայում։ Նոր մրցաշարի մեկնարկը պարտություն բերեց ԼԱՍԿ-ից (0:2), որին հաջորդեց Տոնի Կոսկելոյի սաների Հայաստանում հաղթանակը «Ալաշկերտի» (4:2) նկատմամբ:
Այս հաղթանակն առայժմ միակն է «կապտանռնագույնների» ակտիվում։ Ֆինլանդիայի առաջնությունում Հելսինկիի թիմը մեկ միավորով առաջ անցավ KuPS-ից և հերթական անգամ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը։ Վերջին տուրում թիմը ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ (1:1):
«Ալաշկերտ»
Կոնֆերեցիաների լիգայի խմբային փուլը բավականին անհաջող ստացվեց «Ալաշկերտի» համար՝ չորս տուրում չորս պարտությունը, զրո միավոր և վերջին հորիզոնական։ Վերջին հանդիպումներում հայկական թիմը պարտվել է ԼԱՍԿ-ին (0:3 և 0:2):
Հայաստանի Պրեմիեր լիգայի փուլերի ընթացքում «Ալաշկերտի» ֆուտբոլիստները չկարողացան գոհացնել երկրպագուներին և զբաղեցնում են յոթերորդ հորիզոնականը՝ հեռու եվրոպական մրցումների գոտուց։ Վերջին երկու հանդիպումներում թիմին հաջողվել է հաղթանակ տոնել՝ «Վանի» (4:0) և «Ուրարտուի» (2:1) նկատմամբ:
Տանտերերը արդեն հաղթել են Ֆինլանդիայի առաջնությունը և դեմ չեն լինի ուրախացնել իրենց երկրպագուներին եվրոպական մրցաշարերում։ Իսկ հայկական ակումբը պետք է փորձի վաստակել իր առաջին միավորները եվրոպական մրցաշարի խմբային փուլում։
Խաղը տեղի կունենա Ֆինլանդիայում՝ Երևանի ժամանակով 21։45-ին։
Սիրարփի Աղաբաբյան