Չզեկուցվող և հույժ գաղտնի 26 մլն դրամի հատկացում
Կառավարությունը որոշում է ընդունել, առաջնահերթությունների վերանայմամբ պայմանավորված, ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հաստատված՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակներում կատարել վերաբաշխում, մասնավորապես՝ «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման գծով «Համակարգչային ծառայություններ» հոդվածով նախատեսված գումարներից 2.3 մլն դրամն ուղղել նույն միջոցառման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածին, իսկ ավելի քան 26 մլն դրամ վերաբաշխել «ՀՀ վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառմանը՝ «Վարչական սարքավորումներ» հոդվածին։
Հարցը չզեկուցվող էր: Հարցի ներքո ներկայացված փաթեթում առկա չէ որևէ ինֆորմացիա, թե ի՞նչ վարչական սարքավորումների համար է նախատեսվում նշված ավելի քան 26 մլն դրամը։ Բացի այդ, որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը հույժ գաղտնի են։
ՎԱՐԴԱՆ ՄԱԿԱՐՅԱՆ