Բաժիններ՝

Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի 2023 թ. առաջնության որակավորման փուլի Բելգիայի և Նորվեգիայի հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 21-ից կսկսի նախապատրաստությունը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Լենա Անդրիասյան – «Փյունիկ»

Արմինե Հարությունյան – «Փյունիկ»

Սյուզան Սիրեկանյան – «Փյունիկ»

Պաշտպաններ

Սիդնեյ Վերմիլիոն – «Բլյու Հարթս» (ԱՄՆ)

Քրիստինե Ալեքսանյան – «Ժիլստրոյ-1» (Ուկրաինա)

Անի Ղուկասյան – «Փյունիկ»

Նորա Եղյան – «Փյունիկ»

Մարիա Սախինովա – «Փյունիկ»

Լիանա Ղազարյան – «Հայասա»

Անյուտա Գալստյան – «Փյունիկ»

Անահիտ Կարախանյան – «Նորավանք»

Նելլի Խալաթյան – «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Օլգա Օսիպյան – «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)

Լիլի Ջեբեջյան – «Նյու Յորք» (ԱՄՆ)

Նաիրի Տեր-Մկրտիչյան – «Փյունիկ»

Կարինե Եղյան – «Հայասա»

Աննա Դալլաքյան – «Հայասա»

Նենսի Ավեսյան – ԱՄՆ

Վերոնիկա Ասատրյան – «Փյունիկ»

Մարիամ Պետրոսյան – «Նորավանք»

Անի Կարապետյան – «Փյունիկ»

Լուիզա Ղազարյան – «Փյունիկ»

Պայծառ Ասատրյան – «Փյունիկ»

Հեղինե Չոփիկյան – «Փյունիկ»

Հարձակվողներ

Մարալ Արթին – «Կաստելյոն» (Իսպանիա)

Միա Բեդոյան – «Լենսերզ» (ԱՄՆ)

Դվին Աղաբաբեան – «Փյունիկ»

Կանանց ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին կմեկնի Բրյուսել՝ մրցելու Բելգիայի հավաքականի հետ։ Նոյեմբերի 27-ին կվերադառնա Հայաստան և ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կշարունակի պատրաստվել Նորվեգիայի դեմ հանդիպմանը։

Լիլի Ջեբեջյանը ազգային հավաքականին կմիանա Բելգիայում և կմասնակցի միայն Լյովենում կայանալիք հանդիպմանը, իսկ Քրիստինե Ալեքսանյանը թիմին կմիանա Բելգիայի հանդիպումից հետո և կմասնակցի միայն Նորվեգիայի հավաքականի դեմ տնային հանդիպմանը։

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը նախ նոյեմբերի 25-ին կհյուրընկալվի Բելգիայի ազգային հավաքականին (մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին), այնուհետև նոյեմբերի 30-ին՝ Երևանում, կհյուրընկալի Նորվեգիային (մեկնարկը՝ 17։00-ին)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս