«Իրականում իրավիճակը գնալով լարվում է»․ Արման Աբովյան
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրականում իրավիճակը գնալով լարվում է։
Ադրբեջանցիները կուտակում են զորքեր, թե՛ մեր տարածքներում, որոնք իրենք օկուպացրել են եւ թե՛ սահմանամերձ գոտիներում։
Արդեն կան ակնհայտ ազդակներ, որ ռազմական իրավիճակը հնարավոր է կտրուկ լարվել։
Օրինակ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը (ՀՀ ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով) զգուշացնում է իր քաղաքացիներին, զերծ մնալ Սյունիքի որոշ հատվածներ այցելելուց։
Հիշեցնենք, որ 44 օրվա պատերազմից առաջ, ամերիկացիները նույն զգուշացումներն էին տալիս։
Ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները։
Իհարկե, ոչ մի բան, բացի ինչ–որ տարօրինակ և կասկածելի շարժումներից։
Եվ այս պարագայում երեք հարց։
Ի՞նչ օրակարգով են հանդիպելու Բրյուսելում՝ Ալիևը և Փաշինյանը։
Ինչո՞ւ են հանդիպում հենց Բրյուսելում, այն պարագայում որ արդեն մեկ ամիս է, ինչ պտտվում են խոսակցություններ, որ հանդիպումը պետք է տեղի ունենար եռակողմ ֆորմատով՝ Ռուսաստան֊Հայաստան–Ադրբեջան։
Եվ ամենակարևորը…
Նախատեսվո՞ւմ է արդյոք ստորագրել ինչ–որ փաստաթուղթ։
Ես շատ կոռեկտ եմ հիմա՝ անհամեմատ կոռեկտ»։