
«Ուրարտու»-ն շարունակում է հաղթանակների շարքը բասկետբոլի Ա լիգայում

Ա Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «Ուրարտու»-ն և ՖԻՄԱ-ն, ինչպես նաև «Արցախ»-ն ու «Գյումրի»-ն:
«Ուրարտու»-ն տոնեց հինգերորդ անընդմեջ հաղթանակը՝ 131-78 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ:
«Ուրարտու»-ն ընթացիկ մրցաշրջանում դեռևս շարունակում է անպարտելի մնալ:
Խաղում ամենաարդյունավետը ՖԻՄԱ-ից Մարկ Լյու-Հյուն էր՝ վաստակած 36 միավորով: Նա նաև 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:
«Գյումրի»-ն տոնեց երրորդ հաղթանակը՝ 107-103 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ:
Խաղում ամենաարդյունավետը 43 միավորով Ջասթին Սատոնն էր («Արցախ»): Նա նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում: