Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ։ Այնուամենայնիվ, իրավիճակը շատ լարված է մնում։ Այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից արձանագրվել է հրադադարի շուրջ երեսուն լուրջ խախտում, որի արդյունքում հայկական կողմից եղել են զոհեր և վիրավորներ։ Սպանվել են նաև քաղաքացիական անձինք։
Եվրոպական խորհրդի հայտարարությունն այն մասին, որ կառույցի ղեկավար Շառլ Միշելին հաջողվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում հասնել նրանց համաձայնությանը դեկտեմբերի 15-ին կայանալիք ԵՄ-«Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի շրջանակում անմիջական հանդիպման հարցում, առաջին հայացքից որպես սենսացիա է ընկալվում:
«Պարենային խնդիր չունենք, շրջկենտրոնն էլ 6-7 կմ հեռավորության վրա է։ Ուղղակի գյուղը գտնվում է սահմանի վրա, դեպի Իշխանասար 15-20 կմ է։ Մենք մեզ անվտանգ ենք զգում մեր զորքով, իրենք նստած են, ես իրենց ցավը տանեմ»,- ասաց Մարատ Պետրոսյանը։
Եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Երևանում ԱՄՆ դեսպանատան հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի և Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության գործառնությունների համակարգող Սերգո Կավտարաձեի հետ:
Լույս ես, ի սրտե. ֆիլմ` նվիրված Ռիտա Սարգսյանի վառ հիշատակին
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 3 զինծառայող հետմահու պարգևատրվել է: Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
«Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նոյեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 60-ամյա Սոնիկ Եղոյանին և 17-ամյա աղջկա. Սոնիկ Եղոյանը մահացել է, իսկ 17-ամյա աղջիկը և 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կովսականում, որն Արցախյան երկրորդ պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ականի պայթյունից երկու մարդ է վիրավորվել:
Սա դեռ վերջը չի, մեր 21-րդ դարի Սարդարապատը դեռ առջևում է, մեզ մարտիրոսներ են պետք. Արմեն Աշոտյան
Լեհաստանի իրավապահները հայտնաբերել ու տեղեկացրել են նախորդ գիշեր Բելառուսի տարածքում գտնվող փախստականների տարբեր խմբերի կողմից սահմանն ապօրինի հատելու նոր դեպքերի մասին:
Կանադայի զինված ուժերի՝ Վանկուվերում գտնվող ռազմաբազաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 22-ի:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին ծննդյան 75-ամյակի առիթով:
Նոյմեբերի 16-ի պատերազմում ամենավտանգավորն այն է, որ հայ հասարակությունը չի հասկանում, թե ինչ կատարվեց, ինչ պրոցես է գնում։ Ժողովրդից թաքուն խաղաղությունից դեպի ժողովրդից թաքուն պատերազմ մեկ հեշտ քայլ է, որը ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ։ Ուրեմն՝ ընդդիմադիր համակարգերի և փորձագիտական հանրության խնդիրը դա է՝ հնարավորինս պարզ ներկայացնել եղելությունը, և նաև սա է հաջորդ ցանկացած օր նոր պատերազմ չունենալու երաշխիքը։
Նոյեմբերի 18-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ կարելի է Երևանի փողոցներում և շենքերի վրա հանդիպել #դիմադրություն և #ոչ թուրքացմանը գրություններ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց ողջ երկրում, և նման գրություններն ընդհանուրի սոսկ մի մասն են միայն։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 19-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանի Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել գործունեությանն ու ծրագրերին:
Հնդկաստանի հարավ-արևելյան հատվածում մուսսոնային անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից մահացել է առնվազն 17 մարդ: Անհետ կորած է համարվում 100 մարդ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին Թբիլիսիի բանտային հիվանդանոցից տեղափոխվել է Գորիի ռազմական հոսպիտալ:
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:
«Տարիներ շարունակ մեզ փորձում են համոզել, որ թշնամու հետ հնարավոր է խաղաղ գոյակցություն պայմանականորեն շատ պարզեցված հետևյալ բանաձևով՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը»։
Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 870 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 333 583-ի:
Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, սեփական ստվերից էլ է սկսել վախենալ, նա ոչ միայն միլիոնավոր դոլարներ է ծախսում, դրսից անվտանգության ծրագրեր գնում ու գաղտնալսում քաղաքական ընդդիմախոսներին, այլեւ նրա հրահանգով ժուչոկապատել են պետական գերատեսչությունները՝ սենյակ առ սենյակ, ֆոյե առ ֆոյե։
Նոյեմբերի 14-16-ին Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների ժամանակ մեր զինվորները, իրականում, հերոսական պայքար են մղել։
Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում երիտասարդ ռեժիսոր Մարիամ Հարությունյանը թատերասերներին ներկայացրեց «Շեքսպիրյան տրիլոգիա» բեմադրությունը:
Բասկետբոլի Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթականխաղում միմյանց դեմ մրցեցին ՖԻՄԱ-ն և «Արցախ»-ը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
«168 Ժամի» տեղեկություններով՝ իշխանական բուրգում սասանվել են Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի դիրքերը: