Զավեշտալին այն է, որ փաշինյանամերձ կայքերը միջադեպը հրապարակում էին մասամբ եւ կցկտուր՝ ցույց տալով միայն այն դրվագը, երբ հիշյալ անձը հարյուրավոր մարդկանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանք է տալիս, ապա շրջվում դեպի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հարձակվում նրա վրա, բռնում նրա վերարկուի օձիքից, քաշքշում ու բղավում. «Լսի՝ ոչ մի դաշնակ, ոչ էս, ոչ էն…»:
168.am-ի խմբագրությունն այսօր առավոտյան ընթերցողից Եռաբլուրից լուսանկար էր ստացել: Ընթերցողը նշում էր, որ երեկ գիշերը Եռաբլուր զինվորական պանթեոնում թվով 7 գերեզմանափոսեր են փորվել, և իր տարակուսանքն էր հայտնում, որ այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է 1 զոհի մասին, իսկ երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարում էր, որ Հայաստանի արևելյան […]
Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։
«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ոչ մի քայլ այս պահին չեմ տեսնում, որ կարող ենք անել։ Ընդամենը կարող ենք մեղմել այն, որովհետև խորքային խնդիրներ են։ Իսկ թե ինչքանով կհաջողվի՝ չեմ կարող ասել։ Բայց այն, որ պահը բաց ենք թողել՝ դա փաստ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը։
Եվրոպական Ժողովրդավարական կուսակցությունը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողություններով: Այս մասին ասված է ԵԺԿ տարածած հայտարարության մեջ։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել և երկխոսության միջոցով լուծել ցանկացած վիճելի հարց, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հաբրգել է ու փաստաթղթի չստորագրումը պայմանավորում է ընդդիմադիրներով, թեև պատճառը նրա ստվերային քայլերն են. Աղվան Վարդանյան
Ադրբեջանը, խախտելով բոլոր մարդասիրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի դատական գործընթացները հայ ռազմագերիների նկատմամբ:
Յուրաքանչյուր աշնանը Հայաստանի գիտությունների ակադեմիան և գիտությունների կոմիտեն «գիտություն, գիտություն» գոռալով, մի փոքր գումար են «պոկում» Հայաստանի աղքատիկ բյուջեից:
«ՀայՓոստ» ընկերության բաժանմունքներից մեկն անցած գիշեր մուտք են գործել դիմակավորված անձինք ու տարել սեղանին դրված արկղիկի մետաղադրամները։
Անհերքելի է՝ այս իշխանության ամեն մի օրը տարածքային կորուստ է և նոր զոհեր. Ագնեսա Խամոյան
Չեմ հավատում, որ այդ բանն ինքնակամ հրաժարական կտա, բայց այս հարցը լուծվելու է. Աղվան Վարդանյան
Փաշինյանը նոր գերի ընկածներին սպառնում է. գիտի, որ իր համար գլխացավանք են դառնալու. Գեղամ Մանուկյան
Այսպես են զինվորին վերաբերում, դրա համար էլ նման տեսանյութեր ենք տեսնում՝ մեր տղերքի մասին:
Սյունիքում, Սոթքում, Շորժայում կատարվեց ՀՀ տարածքի զավթում. այն ժամանա՞կ էլ էր կրակելու հրաման չտվածը դավաճան. Աղվան Վարդանյան:
Շուտով գալու է այս արհավիրքից ազատվելու պահը. դիմադրության շարժումը հզորանում է. Աղվան Վարդանյան:
Մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որին պետք է նախորդի տեքստի համաձայնեցումը. Փաշինյան:
ԱԺ «Հայաստան» խմբակցության հրատապ ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Վիճաբանություն՝ Ազգային ժողովում. Ալեն Սիմոնյանը դարձյալ նախազգուշացում է հայտարարում:
Ո՞ր դեպքում կկառուցվի նոր պղնձաձուլարանը. Պապիկյանը մանրամասնում է:
«Ես թվարկեմ այդ դահլիճում երեկ հնչած մտքի գոհարները. Անվտանգության բարձիկները իրենք պետք է ապացուցեն՝ բարձի՞կ են, թե՞ ծակած փուչիկ, անհրաժեշտության դեպքում նոր դաշնակից կգտնենք, ժամանակն է եկել, որպեսզի տանք մեր դաշնակիցների գնահատականը: Այս հակառուսական հիստերիան երեկ այս դահլիճում զեղում էին ձեր թիմի անդամները: Ես ուզում էի հարցնել՝ սա ձե՞ր հրահանգն է, թե՞ իրենց ինքնագործունեությունը: Չնայած՝ բոլորս գիտենք, որ ձեր ֆրակցիայի մեծամասնությունը ելույթները ստանում է մեսինջերներով, և առանց ձեր համաձայնության՝ ուր մնաց՝ ելույթ ունենան Ռուսաստանի դեմ: Նույնիսկ արտաշնչելը միշտ չէ, որ անում են»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Քարոզարշավի ժամանակ մեր տղերքը գերիներ էին, հիմա Փաշինյանը պետք է պարզի՝ գուցե հանցագո՞րծ են:
«Ինձ, իհարկե, ժամանակը չի բավարարի ամբողջությամբ ներկայացնելու համար այն արհավիրքներն ու դժբախտությունները, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած անձնավորությունն է մեզ պատճառել: Ամեն դեպքում, փորձեմ՝ հեղաշրջում, բարոյալքված հասարակություն, հաղթանակած պետությունից՝ պարտված ավերակներ, երկու հայկական պետության փոխարեն՝ թուրքին տված Արցախ, հազարավոր զոհեր, թշնամու կողմից խոշտանգվող ՀՀ քաղաքացիներ, անվտանգության, տարածքային ամբողջականության և պետական պահպանվող սահմանների մասին երազող Հայաստան, անորոշություն, անտերություն ու էլի շատուշատ բաներ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Այն սահմանագիծը, որը ԽՍՀՄ-ի ժամանակ ունեցել է դե յուրե նշանակություն, հիմա էլ ունի՝ միջազգայնորեն:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյացիայի խորհրդանիշն ասում է՝ պետական դավաճանություն է չկրակել, երբ հարձակվում են պետական սահմանի վրա։
«Ո՞վ չտվեց կրակելու հրաման, կամ ո՞վ տվեց չկրակելու հրաման, որովհետև հրապարակված տեսանյութերով որոշակի գծերով տեսանելի էր, որ մարտական դիրքերից մեկի գրավումը տեղի է ունենում առանց փոխհրաձգության, դրա հաջորդ օրերին պաշտոնապես արձանագրվեց, որ ունենք 13 գերեվարված, և 24 զինծառայողի հետ կապը կտրված է: Ի՞նչ է ձեզ հայտնի մեր զինծառայողների ճակատագրի մասին, երկրորդ՝ ի՞նչ է արվում կանխելու նրանց նկատմամբ բռնությունը, դեռ չեմ խոսում՝ ավելի վատ սցենարի մասին: Ո՞վ էր այս իրավիճակի պատասխանատուն»:
Չկա հայանպաստ կամ ադրբեջանպաստ լուծում. կա լուծում, կամ՝ չլուծում. Փաշինյան։
Նոյեմբերի 17-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլի արեւմտյան մասում:
Ինչո՞ւ փոխվեց պաշտպանության նախարարը, և ի՞նչ տրամաբանությամբ է ընտրվել նոր նախարարը: Խորհրդարանում այս հարցերը Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: