Ո՞վ է ստում և ո՞վ է ճշմարտությունն ասում՝ Սամվել Բաբայա՞նը, թե՞ Արծրուն Հովհաննիսյանը

Պատերազմի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցչի պարտականությունները կատարող Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր գրառումներում և բրիֆինգներում խոսում էր հայկական կողմի տակտիկական նահանջների մասին: Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 20-ին նա Ֆեյսբուքում գրել էր.

«Նահանջը պարտություն չէ, 1918-ին էլ կար նահանջ, 1941թ. էլ կար նահանջ, 1992թ. էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»։

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը անդրադառնալով Արծրուն Հովհաննիսյանի այս պնդումներին՝ շեշտել է.

«Որևիցե տակտիկական նահանջ չի եղել: Ես տեղյակ չեմ նման տակտիկական նահանջներից, և ինչ են հայտարարել: Դա իրենց խնդիրն է: Ես ինչքանով տեղյակ եմ, իսկ ես քիչ չեմ եղել տեղյակ, տակտիկական նահանջ չի եղել»:

Տեսանյութեր

Լրահոս