
Առաջին անգամ Հայաստանի պետական պարտքը հատեց 9 միլիարդ դոլարի շեմը, որից ավելի քան 8.5 միլիարդը Կառավարության պարտքն է

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի ԱԺ-ում և այլ հանրային հարթակներում աննպատակ բեմադրություններ են, ժողովրդի պարտքը, այն է պետության պարտքը՝ սրընթաց տեմպով աճում է: Ինն ամսվա ընթացքում նախորդ տարվա վերջի համեմատ դա աճել է շուրջ 13.5 %-ով, ինչը 1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելին է:
Կարճ ասած, առաջին անգամ Հայաստանի պետական պարտքը հատեց 9 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը, որից ավելի քան 8.5 միլիարդը Կառավարության պարտքն է, իսկ մնացյալը` Կենտրոնական բանկինը:
Հ.Գ․ Թվերը վերցված են ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական հրապարակումներից: Գծապատկերը իմն է»: