Ռուս խաղաղապահները, Ռուսաստանի և Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները հումանիտար նախաձեռնությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում:
Իշխանությունը թիրախավորում է այն մարդկանց, որոնք խոսում են ճշմարտության մասին. Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը զբաղված է Աշոտյանի քաղաքական հայացքների վրա ազդելու աշխատանքով. Տիգրան Աբրահամյան:
Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2146 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 291 052-ի:
Տիգրան Աբրահամյանը՝ Արցախի սահմանների անվտանգության, նոր պատերազմի ռիսկերի մասին. ՈւՂԻՂ:
Սրանք այն խաբեբաներն են, ովքեր իշխանազավթման ճանապարհին հրեշտակների դիմակ էին հագել և մարդկանց հոգսերի ծանրությունն իրենց ուսերին կրելու, իրենց երեխայի հացն ամենավերջին աղքատի հետ կիսելու պատրանք էին ստեղծել…
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետւթյան անկախության 30-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումից երկու շաբաթ անց (որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գունագեղ» անվանումն էր տվել) կորոնավիրուսի տարածման թվերը կտրուկ սկսեցին աճել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Եթե Երեւանում եւ մարզային քաղաքներում մարդկանց համար ձմռանը տաքանալու հիմնական միջոցը գազը կամ էլեկտրաէներգիան է, ապա շատ գյուղերում գոմաղբն ու փայտն են: Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները բարձր են, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ստիպված է ձմռան ամիսներին բնակարանները ջեռուցելու այլընտրանքային տարբերակներ փնտրել: Խոսքը ոչ միայն փայտի, այլեւ գոմաղբի մասին է:
Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ մեկուսացել էր` չէր շփվում թիմի հետ: Անգամ ՏԻՄ ընտրություններից հետո չէր հավաքել թիմին, որ «դուխ» տար եւ կատարվածը վերլուծեր։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում եւ Գյումրիում կրած ֆիասկոյից հետո իշխանությունը 24-ժամյա ռեժիմով աշխատում է հաջորդ ընտրությունների ուղղությամբ։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունում երեք անձ` Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը, ողջ օրը մարդկանց են ընդունում, զրուցում, հրահանգավորում, քննարկում անելիքները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 14-ից, երբ քաղաքացիները, ԱՆ նախարարի հրամանով, ստիպված էին կա՛մ պատվաստվել, կա՛մ բացասական թեստի պատասխան ներկայացնել, լաբորատորիաներում, որտեղ իրականացվում են կորոնավիրուսի թեստավորումներ, քաղաքացիների մեծ կուտակումներ ու հերթեր են։ Պատվաստումից խուսափող քաղաքացիները, ըստ նախարարի հրամանի, ստիպված են բացասական թեստի պատասխան ներկայացնել գործատուին, որպեսզի հետագայում չզրկվեն աշխատանքից։
«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյաների կամ նրանց մտերիմների նկատմամբ հարուցված քրեական գործերով նախաքննական մարմիններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, եւ վերջիններս կանգնել են խնդրի առջեւ:
ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին Գյումրու շտապօգնության կայանից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ստացված ահազանգի փաստով:
Վանո Սիրադեղյանի այրին` Ռուզան Տոնոյանը «Ազատությանն» է փոխանցել իր հայտարարությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին տեսաուղերձում հայտնել է, որ իրեն շատ լավ է զգում: Հոկտեմբերի 20-ին տեսագրությունը նա զետեղել է Twitter-ի՝ իր էջում։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվել է ենթադրյալ 11 թմրավաճառների ձերբակալության հատուկ գործողություն: Այդ մասին հայտնել է երկրի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի տնօրեն Մամուկա Չելիձեն՝ հանդես գալով հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Գուգարքի բաժնի պարեկապահակետային ծառայության աշխատակիցները ստացել էին տեղեկություն, որն իրացրին բաժնի գործընկերների հետ:
Հնդկաստանի ավելի քան 1 միլիարդ բնակիչ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գոնե մեկ չափաբաժինը: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի առողջապահության նախարար Մանսուհ Մանդավիան:
Թուրքիայում գործող քրդական «Ազատ կանանց» շարժման (Tevgera Jinên Azad-TJA) խոսնակ Այշե Գյոքքանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամերիկյան Tesla Inc. ավտոմոբիլներ արտադրողը երրորդ եռամսյակում ռեկորդային զուտ շահույթ եւ հասույթ է ստացել։
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Դիլիջանում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Pixel 6-ի և Pixel 6 Pro-ի մեկնարկի ժամանակ Google-ը թողարկել է Android 12-ի վերջնական տարբերակը: Թարմացումների առաջին ալիքը ներառում է Pixel 3-ը և ավելի նոր սմարթֆոններ. Ներառյալ՝ Pixel 3A, Pixel 4, Pixel 4A, Pixel 4A 5G, Pixel 5 և Pixel 5A:
McDonald’s-ի կորպորատիվ քաղաքականությունն արգելում է McDrive պատուհանից մատուցել նրանց, ովքեր պատուհանին են մոտենում ձիու վրա նստած:
Instagram-ը հայտարարել է մի շարք նոր հնարավորությունների մասին, որոնք լինելու են ինչպես Feed-ում, այնպես էլ Reels-ում: Փոփոխություններն անդրադարձել են նաև համակարգչից տեղադրման վրա: Հրապարակումներն արդեն կարող են կատարվել նաև համակարգչից: Առանձնահատկությունը, որը փորձարկվել է այս ամառ, կգործարկվի հինգշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, հաղորդում է TechCrunch-ը:
Հայաստանի էներգահամակարգի խնդիրներն աստիճանաբար գլուխ են բարձրացնում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արեց դրա համար։ Էներգետիկ համակարգի մեկ այլ օղակում ծագած խնդիրները սկսել են ազդել այլ օղակների վրա։ Դրա պատճառով կրկին կանգնած ենք գազի կամ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ռիսկի առաջ։
Մարկ Ցուկերբերգը ցանկանում է հայտնի դառնալ մետատիեզերքի ստեղծմամբ, գրում է The Verge-ը:
Սույն հայտարարությամբ հրապարակում եմ ընդամենը մի քանի հավաստի ապացույց՝ կարճ տեսանյութի ձևով, որ հաստատում են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզ ադրբեջանական ապօրինի (unlawful) ներխուժումները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ նրանց զինծառայողների ամրացման աշխատանքները։
Արամ MP3-ն երկրպագուներին է մատուցել «Կհամոզեմ» երգը, որի տեսահոլովակն արդեն արտիստի YouTube-ի պաշտոնական ալիքում է:
Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը հանձնարարում է զանգվածային սպանությունների մեջ մեղադրանք առաջադրել նախագահ Ժայիր Բոլսոնարուի նկատմամբ՝ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի գործում նրա գործողությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով կոնգրեսի հետաքննության զեկույցի նախագիծը: