
Tesla-ն երրորդ եռամսյակում ռեկորդային զուտ շահույթ և հասույթ է գրանցել

Ամերիկյան Tesla Inc. ավտոմոբիլներ արտադրողը երրորդ եռամսյակում ռեկորդային զուտ շահույթ եւ հասույթ է ստացել։ Ինչպես հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում, նրա զուտ շահույթը հուլիս-սեպտեմբերին կազմել է 1,6 միլիարդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 1,44 դոլար՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 331 միլիոն դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց 0,27 դոլարի համեմատությամբ:
Հասույթը 57 տոկոսով գերազանցել եւ հասել է13,8 մլրդ դոլարի՝ մեկ տարի առաջվա 8,8 մլրդ դոլարի դիմաց: FactSet-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները ընկերության ճշտված շահույթը մեկ բաժնետոմսի համար միջին հաշվով կանխատեսել են 1,62 դոլար` 14 միլիարդ հասույթի դեպքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: