
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2146, մահվան՝ 47 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2146 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 291 052-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 42 քաղաքացի, մահացածների թիվը 5944 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հոկտեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1248 է: Երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 47 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7192-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 1134 է, ընդհանուր առողջացածներինը՝ 258 486, փաստացի բուժվողները 25 374 են: Մեկ օրում արվել է 18 598 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 958 792 թեստավորում: