2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 15։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի տակ դի է նկատվում։
Հոկտեմբերի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված հայտարարության առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ։
Այո, չի մասնակցել, խոսքը զանգվածայնորեն մասնակցելու մասին է, որի տեղի չի ունեցել: Հայկական բանակը մնացել է ՀՀ տարածքում: Ես լսել եմ մի բացատրություն. Հայաստանը մտավախություն է ունեցել, որ Ադրբեջանը կարող է հարձակվել նաև այլ ուղղությունից, ուստի նշանակալի քանակության ուժեր պետք էր պահել ՀՀ տարածքում: Այդ բացատրությունը կարելի է ընդունել, եթե հաշվի չառնենք, որ Հայաստանը, մեծ հաշվով, ոչ թե պաշտպանել է Ղարաբաղը, այլ իրականացրել է դրա իմիտացիա:
ՄԱԳԱՏԷ-ն մի շարք հարցեր եւ մաղթանքներ ունի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի AUKUS պաշտպանական գործընկերությանը եւ մտադիր է դաշինքի հետ աշխատել միջուկային չտարածման թեմայով:
«Թշնամուն, անշուշտ, չպետք է թերագնահատել, բայց կարծում եմ՝ Ադրբեջանի գործողություններում «բլեֆի» որոշակի բաղադրիչ կա»,- ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը այսօր տեղի ունեցած «ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ընթացքում և միտքը հիմնավորելու համար բերեց պարզագույն մի օրինակ.
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Պետք է խնդիր բարձրացվի քննարկելու համար, որ նոյեմբերի 9-ի հրամանագիրը իրավական ուժ չունի. Դանիելյան։
Ստամբուլում Բելառուսի գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել կլոր սեղան՝ Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի կոմիտեի Բելառուսա-թուրքական գործարար խորհրդի անդամների մասնակցությամբ: Այդ մասին ԲԵԼՏԱ-ի թղթակցին հաղորդել են բելառուսական սահմանապահ հաստատությունում:
«Այս պահի դրությամբ Հայաստանի վիճակը բարդ է. Մենք չունենք որևէ երաշխիք, որ Հայաստանը 22-րդ դարում լինելու է»,- «ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։
Հայաստանը նվեր կստանա «Մոդեռնա» ընկերության 620 հազար 400 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ցավով արձանագրեց՝ հանրության մի հատված համակերպվել է իրականության հետ և պատրաստ է շարունակել զիջողական, վախեցած կեցվածքով ապրել:
Անվերադարձ կորուստները կյանքի չկոչելու համար իրավունքի պահպանում է պետք. Թևան Պողոսյան:
Կառավարությունը նորից փոփոխություն է կատարել 2021թ. պետական բյուջեի մասին օրենքում և Պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշում է կայացրել: Կառավարության հատկացրած 988 մլն 250 հազար դրամը տրամադրվելու է «Ադանա» ՍՊԸ-ին՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի շիրմաքարերի համար 6 տարբերակ քարատեսակները մատակարարելու և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղադրելու համար՝ ըստ համապատասխան ձևաչափերի:
Թուրք-ադրբեջանական ռազմական ներխուժումը մտել է պասիվ փուլ. Թադևոս Ավետիսյան:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ, երբ խոսում ենք, որպես աշխարհաքաղաքական գործոն՝ Հայաստանի և Արցախի դերակատարության բարձրացման մասին, հիմնական խնդիրը պետք է լինի աշխարհին ցույց տալը, որ հայ ժողովուրդը՝ լինի Արցախում, ՀՀ-ում թե Սփյուռքում, չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ:
Հայաստանը ճակատագրական երկընտրանքի առջև է կանգնած. Արմեն Ռուստամյան։
Ժողովրդական պատգամավոր Ալեքսանդրա Ուստինովան («Ձայն» խմբակցություն,«Արդարություն» միավորում) վնասվածք է ստացել Գերագույն ռադայում. նրա գլխին ընկել է դռան փականքը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին:
«Ակնհայտ է, որ տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, որ շարունակական են աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախումները մեր տարածաշրջանում: Նաև տարածաշրջանային դերակատարների մուտքն է թույլ տրվել Հարավային Կովկաս, ու այդ թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի հետևանքով մենք հայտնվել ենք այսպիսի դժվարին իրավիճակում»։
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում է անձրև:
«Հայաստան» դաշինքի նախաձեռնած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն արձանագրեց՝ Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի են ունենում լուրջ գործընթացներ, սակայն մեր պաշտոնական քննարկումների համար առանձնացված հարթակներում այդ կարևորությամբ խնդիրները չեն քննարկվում:
Գերտերությունները իրենց շահերն են ամրագրում մեր ազգային և պետական շահի հաշվին՝ Հայաստանին լուսանցքում թողնելով։ Ինչու։ Մի պարզ պատճառով, ՀՀ իշխանությունը չի որդեգրել պետականապահպան, ազգային շահը պաշտպանող պետական քաղաքականություն և ռազմավարություն, այդպիսով ինքն իրեն դուրս մղելով կայուն գործընկերոջ կարգավիճակից և դնելով թուրք-ադրբեջանական շահերի տիրույթի մեջ:
Վրաստանի 53-ամյա նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայրը՝ հայտնի բժիշկ Նիկոլոզ Սահակաշվիլին, սրտի նոպայից հետո տեղափոխվել է Թբիլիսիի Չապիձեի կլինիկա: Այդ մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:
Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Դիմումով, մասնավորապես, վիճարկվում են Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները:
«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկում. ՈւՂԻՂ։
Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի միջև։
Եվրամիության ղեկավարները, ամփոփելով Բրյուսելում անցկացվող գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները, հանդես են եկել ԵՄ-ում տեղաշարժման սահմանափակումները մեղմացնելու օգտին, որոնք մտցվել էին կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, ինչպես նաեւ հորդորել են՝ արագացնել աշխատանքը երրորդ երկրների հետ COVID-հավաստագրերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ: