
Արամ MP3-ն նոր երգ ու հոլովակ է հրապարակել
Արամ MP3-ն երկրպագուներին է մատուցել «Կհամոզեմ» երգը, որի տեսահոլովակն արդեն արտիստի YouTube-ի պաշտոնական ալիքում է:
Երգի երաժշտության հեղինակները Կարենն ու Սևակն էն, իսկ խոսքը գրել է Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:
Երգիչը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է, որ երգի վրա աշխատել են շատ-շատ երկար և քրտնաջան: «Վերջապես եկավ այն ձեզ ներկայացնելու ժամանակը:
Լսեք, դիտեք, սիրեք, սիրահարվեք, խոստովանեք և համոզեք»,- նշել է նա: