Գյումրիում ընտրությունից առաջ մինչև 50.000 դրամ օգնություն է բաժանվել՝ մարզպետի որոշմամբ

Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։

Եվ նախորդ՝ համապետական ընտրություններից մնացած սովորույթի համաձայն, այս անգամ էլ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ 1 միլիոն 700 հազար դրամ է բաժանվել 48 ընտանիքի, որոնցից 42-ը հենց Գյումրիի բնակիչներ են, իսկ 6-ը՝ այլ համայնքներից։

Գյումրեցի 42 ընտանիք 20-50 հազարական դրամ միանվագ օգնություն է ստացել կայանալիք ընտրություններից առաջ՝ մարզպետարանից։

Թե ինչո՞վ է պայմանավոված, որ ընտրություններից առաջ մարզպետարանը պարզել է, որ մինչև 50 հազարական դրամ միանվագ օգնություն ստանալու կարիք ունեցող ընտանիք կա, և հատկապես՝ մայրաքաղաք Գյումրիի բնակիչները և ոչ թե, ասենք, մարզի հեռավոր գյուղերում ապրող բնակիչները, հայտնի չէ, համենայն դեպս մարզպետի ստորագրած որոշման մեջ որևէ հիմնավորում կամ պատճառաբանություն նշված չէ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031