Բաժիններ՝

Համագյուղացիների վեճն ավարտվել էր սպանությամբ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.45-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է ընդունվել մի երիտասարդ, ով գիտակցության չգալով՝ մահացել է:

Օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ 30-ամյա տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի, առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր, գլխի գագաթնային շրջանի պատռված արնահոսող վերք» ախտորոշմամբ:

Փաստի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց:

Իրացնելով ոստիկանության Վարդենիսի բաժնում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին, ժամը 01.30-ին, Դալար գյուղից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկվեց Դալար գյուղի 2001 թ. ծնված մի բնակիչ, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին, որտեղ խոստովանեց, որ Դալար գյուղում 30-ամյա համագյուղացու հետ վիճաբանել էին, որի ընթացքում ինքը մահակով հարվածել էր նրա գլխին, այնուհետև դանակով՝ կրծքավանդակին: Երիտասարդը ձերբակալվել է:

Հանցագործության գործիք մահակը հայտնաբերվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն::

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս