168.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասաց, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում Հայաստանի Վեհափառի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջև եկեղեցիների առնչությամբ քննարկումներ եղել են, այդ թվում՝ Դադիվանքի։
Թուրք պաշտոնյաները, որոնց անունները չեն հրապարակվել, հայտնել են, որ եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններում հաջողություն չգրանցվի, ապա Թուրքիան Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերի դեմ ավելի ծավալուն միջամտության կդիմի:
Գերմանիան ու Թուրքիան մտքեր են փոխանակել իրենց պատվիրակությունների և Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև բանակցությունների վերաբերյալ:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հայտնել է, որ պատգամավոր Դևիդ Էյմեսի սպանությունից հետո միջոցներ կձեռնարկվեն մյուս խորհրդարանականների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12։18-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դալար գյուղի Գրիբոյեդովի փողոցի տներից մեկում։
Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին:
2-րդ բանակային կորպուսն ունակ է չեզոքացնել հակառակորդի ցանկացած սադրանք: Զորամիավորման պաշտպանական գոտի՝ հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններ այցելած լրագրողներին վստահեցրեց բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում սահմանագիծը փոխվել է, որից անմիջապես հետո կորպուսը պետական սահմանի ամբողջ երկայնքով զբաղեցրել է նոր պաշտպանություն:
Դեռևս մեկ ամիս առաջ 168.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին իշխանությունները կմասնակցեն նաև ֆեյք քաղաքական միավորներով։ Գրել էինք, որ 168.am-ին ուշագրավ տեղեկություններ են հասել, գյումրեցիների պնդմամբ, դրանցից մեկի` «Գյումրին կռնա» դաշինքի թե կազմի, թե նրա հետևում կանգնած աներևույթ ու առերևույթ դերակատարների մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում:
Մացակը մանկատան սան է: Մացակենք Հադրութում 18 հոգով մարտի մեջ են մտել իրենց թվաքանակով եռակի անգամ գերազանցող թշնամու հետ: Իմ տեղեկություններով թշնամին եղել է 85 հոգով:
ՀՀ տարածքում գործող հեռուստառադիոընկերություններ, ինտերնետային կայքեր և հեռուստատեսային, ռադիո, համացանցով և արտաքին գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպություններ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ բաց նամակ են հղել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։
2–րդ բանակային կորպուսը ունակ է չեզոքացնել հակառակորդի ցանկացած սադրանք
Եթե հակառակորդը կրակում է հրաձգային զինատեսակից, մենք պատասխանում ենք խոշոր տրամաչափի գնդացիրներից
Հոկտեմբերի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Կոտայքի մարզի Արգել գյուղի ցուցանակի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մետաղյա սյանը. 60-ամյա վարորդ Խաչիկ Գրիգորյանը մահացել է:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանա Դալլաքյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի երդման արարողությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին, գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը, կայցելի Ռուսաստան:
Հիմա էլ ունի նույն պարտականությունը։ Ու չպետք է զբաղվի որևէ այլ բանով, որովհետև ընդդիմության՝ ցանկացած այլ բանով զբաղվելը լրացուցիչ ժամանակ է տալիս կապիտուլյանտին պետությունը քանդելու։
Ամիսներ առաջ ռուսական ինտելեկտուալ շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր ռեժիսոր Կ. Բոգոմոլովի հոդվածը, որտեղ նա ներկայիս Եվրոպայի արժեհամակարգային բովանդակությանը տալիս է «Էթիկական Ռեյխ» բնորոշումը։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին սուր արձագանք է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի և Հայաստանի մասին արած ստահոդ հայտարարություններին այն մասին, թե իբր Հայաստանն ու Իրանը համագործակցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում:
Հոկտեմբերի 14-ից 15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Աֆղանստանի հարավային Քանդահար քաղաքում գտնվող շիական մզկիթում ուժեղ պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 35 մարդ մահացել է, 68-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հայրենիքին ցուցաբերած նշանակալի աջակցության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած ավանդի համար, «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի (ԱՄՆ) նախագահ Էդել Հովնանյանը պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ մահացել է, յոթը վնասվածքներ են ստացել:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինվորներին, կամավորներին գիտելիքները փոխանցելու նպատակով Երևանում հոկտեմբերի 15-ին ծրագիր է մեկնարկել:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հոկտեմբերի 19-20-ն իր առաջին այցը կիրականացնի Վրաստան: Ա
Գյումրիում հոկտեմբերի 16-ը «լռության օր» է, ինչպես պահանջում է ՀՀ ընտրական օրենսգիրքը:
Հոկտեմբերի 14-ի սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին հոկտեմբերի 16-ին այցելել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը: