«Մեր բանակը մինչև պատերազմն արդեն գլխատել էին». անհետ կորած զինծառայողի հայր Ջիվան Միքայելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Արտակ Միքայելյանի հայրն է՝ Ջիվան Միքայելյանը:

Ջ. Միքայելյանի երկու որդիներն էլ մասնակցել են 44-օրյա պատերազմին: Կրտսեր որդին՝ Արտակ Միքայելյանը, ժամկետային զինծառայող էր: Նա  ծառայում էր  Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի Դ-20 հրետանային դիվիզիոնում (ՑՈՐ), որը 44-օրյա պատերազմի ընթացքում հայտնվել էր հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, 21 զինծառայող անհետ կորել էր: 2020թ.  հոկտեմբերի 12-ից Արտակ Միքայելյանը և իր բազմաթիվ զինակից ընկերներ անհետ կորած են:

Զինծառայողների ծնողները վերջերս հրավիրված ասուլիսում տեղեկացրել էին, որ 21 զինծառայողներից 15-ը հաստատապես զոհված են: «Ներկա դրությամբ հուղարկավորված է 9 հոգի, մյուսների մարմինները չկան»,- ասել էին նրանք:

Ջիվան Միքայելյանի ավագ որդին՝ Արմեն Միքայելյանը, որպես կամավոր է մասնակցել այս պատերազմին. նա Հադրութում էր:

  • 44-օրյա պատերազմում՝ քաոս, անկառավարելիություն… Բանակն անկառավարելի էր, չկար առաջնագիծ, չկար հրամանատարություն, տեղեր կային, որ սնունդը շատ էր, իսկ որոշ տեղերում էլ ուտելու բան չկար:
  • Մեր բանակը մինչև պատերազմը արդեն գլխատված էր, երբ նախկին հրամանատարներին ազատել էին աշխատանքից՝ նախկին լինելու համար:
  • 2 տարում առանց պատերազմին մասնակցելու՝ կապիտանից գնդապետ դարձած 27 տարեկան հրամանատարն ինչպե՞ս պետք է ղեկավարեր զորամասը:
  • ՑՈՐ-ի՝ անհետ կորած 21 զինվորներից 9-ը արցախցի էին:
  • Բանակը պատերազմի ողջ ընթացքում չէր կառավարվում՝ Հայաստանից գնացած կամավորներին ընդունող չի եղել: Նորմալ մոբիլիզացիա չի եղել, առհասարակ կառավարում չի եղել:
  • Հայաստանից Արցախ մեկնող 120 կամավորներից 70-ն էին հասել Ստեփանակերտ, այդտեղից էլ միայն 20-ը՝ Հադրութ, մնացածը փախել էին:
  • Օրերս իշխանական պատգամավորն ասում է՝ մենք Ադրբեջանում գերիներ չունենք: Նիկոլ Փաշինյանը մեզ հետ հանդիպման ժամանակ ասել է՝ «Գերիներով անձամբ ես եմ զբաղվում»: Այդ դեպքում իշխանական այդ պատգամավորը ո՞ր իրավունքով է հայտարարում, թե գերիներ չունենք: Դա՞ է երկրի ղեկավարման  ձևը, չեմ հասկանում՝ ո՞վ է երկիրը կառավարում, կամ այդպե՞ս են կառավարում:
  • Մեկ տարին լրացավ, ինչ մեր երեխաները չկան, և մինչ այս պահը տեղեկություն էլ չունենք, ոչինչ չի ասվում… ի՞նչ եք առաջարկում՝ գնանք տուն և համարենք, որ երեխա չե՞նք ունեցել:
  • Ջալալ Հարությունյանը հոկտեմբերին հրահանգ է իջեցրել, որ բոլոր զորամասերն անցնեն շրջանային պաշտպանության, ինչո՞ւ, փաստորեն, առաջնագիծ չե՞ն ունեցել, և երկրորդ՝ այդ հրամանն արդյոք բոլորին հասե՞լ է:
  • Ամենուր քաոս էր, Կարմիր Շուկայի մոտ, Շոշում հրամանատար չունեին, ոմանք Երևանում էին, ոչ մի ծառայողական քննություն չեն արել, ոչ մեկից չեն հարցրել՝ ո՞ւր էիր պատերազմի ժամանակ, չկա տենց հարցուպատասխան, կարծես ոչինչ էլ չի եղել:
  • Ինձ համար շոկային էր, երբ զինադադարից մեկ ամիս հետո Շուշիում խոսում էի ռուս խաղապահների հետ, և նրանք ասացին, որ հունիսի 1-ից արդեն պատրաստ են եղել Սիրիայից Հայաստան գալու: Ռուս զինվորականը զարմացած հարցնում էր՝ իսկ դուք չգիտեի՞ք, որ պատերազմ է լինելու:
  • Կառավարում չկար, տեղեկություն չկար, շատ դեպքերում ստիպված են նահանջել: Մեխակավանից 40կմ նահանջի հրահանգ են տվել դեպի Կարմիր Շուկա, տարօրինակ իրավիճակ էր: Պահեստազորային սպաները գնում էին, բայց չէին տիրապետում տեղանքին, իրավիճակին, թիկունքից էլ ապահովված չէին:
  • Դրմբոնում ոստիկանության ջոկատները չեն կռվել, 20 օր անտառում քեֆ անելուց հետո եկան Երևան, չիմացան էլ՝ առաջնագիծը ո՞րն է:
  • Զարմանում եմ ժողովրդի հիմնական մասի վրա՝ քնած են, ամեն ինչ հանդուրժում են…

Տեսանյութեր

Լրահոս