
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում 40-ամյա դատապարտյալ է մահացել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1981թ. ծնված Ա. Ղ.-ի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով հոկտեմբերի 11-ին, ժամը 20:45-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նույն օրը՝ ժամը 21:50-ին, հիվանդանոցում արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահը:
Ա. Ղ.-ն ունեցել է մի շարք խրոնիկ հիվանդություններ և երկար ժամանակ գտնվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ:
Նշվում է, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: