Բաժիններ՝

Ֆումիո Կիսիդային խորհրդարանում ընտրեցին Ճապոնիայի նոր վարչապետի պաշտոնում

Ճապոնիայի խորհրդարանի հանգուցային ստորին պալատը հոկտեմբերի 4-ին Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահ Ֆումիո Կիսիդային ձայների մեծամասնությամբ ընտրել է երկրի նոր՝ թվով 100-րդ վարչապետ: Քվեարկությունը հեռարաձակվել է խորհրդարանի կայքում։

Քվեարկության արդյունքներով Կիսիդան ստացել է 458 ձայնից 311-ը: Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն ստացել է 124 ձայն: Այս րոպեներին Կիսիդայի թեկնածության համար քվեարկություն է տեղի ունենում նաեւ խորհրդարանի վերին պալատում, որտեղ նրա օգտին նույնպես կքվեարկի պատգամավորների մեծամասնությունը. կառավարող դաշինը՝ԼԴԿ-ի գլխավորությամբ մեծամասնություն ունի խորհրդարանի երկու պալատներում: Միեւնույն ժամանակ վարչապետին ընտրելիս ստորին պալատը գերակայություն ունի վերին պալատի նկատմամբ, եւ այնտեղ քվեարկության արդյունքն է որոշում կառավարության նոր ղեկավարին: Առաջիկա ժամերին կհայտարարվի վարչապետ Կիսիդայի կառավարության կազմը:

Կիսիդան կառավարող կուսակցության նոր ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է սեպտեմբերի 29-ին: Նոր կառավարության ընտությունները տեղի են ունեցել վարչապետ Սուգայի լիազորություններն ավարտվելու կապակցությամբ, որն այդ պաշտոնում անցյալ տարի նշանակվել էր Սինձո Աբերի հանկարծակի պաշտոնաթողության պատճառով: Ապագա վարչապետը, որը 2012-ից մինչեւ 2017 թվականը եղել է Ճապոնիայի արտգործնախարարության ղեկավարը, համարվում է չափավոր պահպանողական:

Նա հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշինքի եւ Ճապոնիայի պաշտպանական ներուժի ամրապնդման օգտին, ըստ որում զգուշությամբ է վերաբերվում երկրի զինված ուժերը մեծ հեռահարության հրթիռներով եւ ատոմային սուզանավերով հանդերձման հեռանկարին: Կիսիդան նաեւ պաշտպանում է երկրի հետպատերազմյան սահմանադության վերանայման ուղեգիծը, բայց կարծում է, որ չի սկսի շտապել դրա հակապատերազմական դրույթների լիակտատար վերանայման հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս