Բաժիններ՝

Ադրբեջանցիները փակել են Շուռնուխով դեպի Կապան տանող ճանապարհի մի հատվածը

168.am-ի տեղեկություններով` մեկ ժամից ավելի է`  ադրբեջանցիները փակել են Շուռնուխով անցնող և դեպի Կապան տանող ճանապարհը։ Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներից պահանջում են այլ ճանապարհ գտնել երթևեկության համար։

Մեզ ասացին` այս պահին ռուսները բանակցում են ճանապարհը բացելու համար։

168.am-ի հետ զրույցում Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն անդրադառնալով այս տեղեկություններին՝ մասնավորապես հայտնեց. «Կոնկրետ գյուղի հատվածում նորմալ է:

Մենք էլ ենք լսել, որ Կարմրաքարի հատվածում ինչ-որ խնդիրներ են եղել, բայց դեռ հստակ տեղեկացված չեմ: Մենք գյուղում ենք, տղաներով արթուն ենք՝ հասկանանք՝ ինչ է կատարվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս