«Ուզում է 71-ի փոխարեն, 171 մանդատ ունենաք՝ դուք ու ձեր ղեկավարը մնալու եք որպես պարտության խորհրդանիշ-կապիտուլյանտներ»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քարոզարշավի ժամանակ մի «կապիտուլյանտ» կար , ով «Բադենի – Բադենի կազինոներից» էր խոսում, բայց հենց ՀՀ երրորդ նախագահը 24 ժամ  «դրեց վրեն»  ու պահանջեց գոնե մեկ նման փաստ հրապարակի՝  ձայնը կտրեց ու այլևս  այդ թեմայից չխոսեց։

Հիմա հերթը նրա «սրտի օլիգարխինն» է։

Ու մի բան էլ ամբողջ ձեր «կապիտուլյանտ թիմին» ասեմ՝ միշտ հիշեք։
Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է 1992-ի Շուշիի ազատագրման գործողության պաշտոնական փաստաթուղթ-քարտեզի և 1994 -ի հաղթական ու հայանպաստ զինադադարի փաստաթղթի վրա, իսկ ձեր պարտված «առաջնորդինը»՝ նոյեմբերի 9-ի Շուշին ու Հադրութը հանձնման կապիտուլյացիայի փաստաթղթի տակ։

Ուզում է 71 -ի փոխարեն, 171 մանդատ ունենաք ՝ դուք ու ձեր ղեկավարը պատմության մեջ մնալու են որպես պարտության խորհրդանիշ- կապիտուլյանտներ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031