
Թուրքիայի համար C-400-ի նոր պարտավորագիր կստորագրվի այս տարի. Միխեև

«Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի Թուրքիա մատակարարման երկրորդ պարտավորագրը կստորագրվի այս տարի: Այդ մասին լրագրողներին հաղորդել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը:
Օգոստոսի 23-ին Միխեեւը հայտարարել է, որ պարտավորագիրը կստորագրվի մոտ ժամանակներս:
«Մոտ ժամանակներս նշանակում է այս տարի: Մենք սպասում ենք, որ Թուրքիայի համար C-400-ի երկրորդ պարտավորագիրը կստորագրվի այս տարի»,- ասել է նա:
Ռուսաստանը եւ Թուրքիան գնդի համակազմի համար C-400 զենիթահրթիռային համակարգերի պարտավորագիրը կնքել է 2017 թվականին, թուրքական կողմին մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամառ-աշնանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: