Բաժիններ՝

Մեծ հայրենականի ժամանակների խոշոր զինանոց է հայտնաբերվել Կալինինգրադում

Կալինինգրադի ոստիկանությունը Հայրենական մեծ պատերազմի ժամանակների զենքի եւ զինամթերքի խոշոր զինանոց է հայտնաբերել Կալինինգրադում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳ նախարարության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայության ղեկավար Սվետլանա Պոստավնիչայան:

«Զենքի թաքստոցը ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են գարաժային բոքսում, դրա գաղտնի շինությունում, որտեղ մուտքը փակված է եղել գործիքներով լի ծանր դարակաշարերով: Այնտեղ պահպանվել է 6 հրացան, 5 ատրճանակ, հակահետեւակային ականներ, գերմանական հակատանկային նռնականետերի կրակոցներ, 3 կիլոգրամ վառոդ, ավելի քան 2000 հրացանի եւ ատրճանակի պատրոն, հրաձգային զենքի տարբեր բաղադրամասեր, այդ թվում՝ հրանոթների, ինչպես նաեւ փականագործական հաստոցներ եւ մետաղափնտրիչ սարքեր»,- պատմել է Պոստավնիչայան:

Ոստիկանության քննիչները քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 222 հոդվածով (զենքի, հրաձգային զենքի հիմնական մասերի, զինամթերքի անօրինական ձեռքբերում, հանձնում, իրացում, պահպանում, տեղափոխում, փոխանակում կամ կրում), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031