«Այսօր իշխանության՝ վերջին 2 տարվա շեփորահարվող «Կլուբնիկային ռեֆորմի» ողջ արշավը վարի գնաց». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշտպանության նախարարի մոտ տեղի ունեցած այսօրվա խորհրդակցության ընթացքում իշխանության՝ վերջին 2 տարվա շեփորահարվող «Կլուբնիկային ռեֆորմի» ողջ արշավը վարի գնաց։

Պարզվում է, որ զինված ուժերի տարբեր զորամասերում սննդի ապահովման որոշ ընկերություններ այնպիսի խախտումներ են թույլ տվել, որ պաշտպանության նախարարը ստիպված է եղել թեման հանրայնացնել։

ՊՆ-ում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։

Ու այս ամենն Ազգային ժողովում, օրեր առաջ տեղի ունեցած՝ «նախկինների ժամանակ օրերով սոված էինք» ակցիայից ընդամենը 10 օր անց»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031